Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ արտահերթ նիստ կգումարվի FlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթները Միխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկից Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսի Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Պետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Ferrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված է Արսենալը հերթական երեք միավորը վաստակեց ՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. Պեսկով Ֆրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարները

ԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված էԱրսենալը հերթական երեք միավորը վաստակեցՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանըՄանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբԿառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրըՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրըՄեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտԱյնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասինՌաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի ԱդրբեջանSwift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերումԿոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց ԼանսինՄաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներովՊետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինելՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված ենԵթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ ՓաշինյանՈւշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարարԱնթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ինՀուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակելՍաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներԱնվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվիՉունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասինՄենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա ԿալասԵրևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անցՄեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. ՄիրզոյանՄեկ առողջություն, մեկ ապագաՀավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքիԿանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆՂրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցը
Քաղաքականություն

Ես տեսա մեծ հայրենասիրություն և հայրենիքի հանդեպ մեծ մտահոգություն. Կապանի համայնքապետ

Սպահան քաղաքի համայնքապետ Ալի Ղասեմզադեի հրավերով հոկտեմբերի 20-24-ը Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի գլխավորած պատվիրակությունը քառօրյա պաշտոնական այցով հյուրընկալվել է Իրանի Իսլամական Հանրապետության Սպահան քաղաք։ «Հրապարակի» հետ զրույցում Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանն ասաց, որ սեպտեմբերի 20-ին` երբ Ադրբեջանը սկսեց պատերազմն Արցախի դեմ, Կապանում ընթանում էր իրանական կողմի նախաձեռնած գիտաժողովը՝ հայ և իրանցի գիտնականների, դասախոսների մասնակցությամբ։ 

«Այն հանգամանքը, որ Իրանն անցած տարի գլխավոր հյուպատոսարան է բացել Կապան համայնքում արդեն շատ բանի մասին է խոսում։ Բավականին մեծ հետաքրքրություն ունեն տարածաշրջանի նկատմամբ՝ հատկապես Սյունիքի նկատմամբ։ Սեպտեմբերի 20-ին նախօրոք պլանավորված, իրանական կողմի նախաձեռնությամբ գիտաժողով տեղի ունեցավ, թեման վերաբերում էր Սյունիքի մարզին՝ պատմական և ռազմավարական նշանակությանը։ Գիտաժողովին մասնակցում էր պրոֆեսորա- դասախոսական լայն կազմ` տարբեր համալսարաններից և բավականին լուրջ զեկույցներով հանդես եկան»,-ներկայացրեց Փարսյանը։ 

Իսկ Սպահան այցելելու հրավերը ստացել էր դեռևս գարնանը, երբ Կապան էր այցելել Սպահանի 5-րդ շրջանի համայնքապետը: Նա էլ Կապանի համայնքապետին էր փոխանցել Սպահան քաղաքի գլխավոր համայնքապետ Ալի Ղասեմզադեի հրավերը։ 

«Ես նախատեսեցի այցը աշնանն իրականացնել՝ հոկտեմբեր ամսին, որն էլ իրականացրեցինք Կապանի պատվիրակությունով։ Մենք նախանշել ենք ոլորտները, որոնց շուրջ կարող ենք համագործակցել՝ մշակույթի, սպորտի, տնտեսության ոլորտ, առողջապահություն, տուրիզմ և բոլոր այն ոլորտները, որոնք կարող են երկուստեք հետաքրքրություն ներկայացնել»,-ասաց Կապանի համայնքապետը։ 

Վերջինս գոհ է եւ ընդունելությունից եւ հանդիպումներից, այդ թվում` հայ համայնքի տարբեր կազմակերպությունների հետ։ Հանդիպումները կայացել են ինչպես Սպահանում, այնպես էլ Թեհրանում։ 

«Իրականում շատ մտահոգ էր Իրանի հայ համայնքը մեր հայրենիքով, Արցախով, Արցախի մեր հայրենակիցներով։ Բավականին մտահոգված են նաև Սյունիքի մարզի ապագայով։ Այդ հարցերի շուրջ քննարկումներ ու մտքերի փոխանակում ունեցանք։ Ես տեսա մեր հայ համայնքի անդամների մոտ ձևավորված հայրենասիրություն հայրենիքի հանդեպ ու մեծ մտահոգություն»,-ասաց Փարսյանը։ 

Կապանի համայնքապետը Իրանում հանդիպումներ է ունեցել նաև ՍՀԹ Ազգային Առաջնորդարանում` թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիփան եպիսկոպոս Քեչեճյանի նախագահությամբ, Թեմի պատգամավորական ժողովի, Թեմական և կրոնական խորհուրդների, Հաշվեքննիչ մարմնի, Հայ Դատի հանձնախմբի անդամների ու համայնքում գործող միությունների նախագահների հետ։ 

Քննարկված թեմաների առանցքում եղել է Սյունիքը, Արցախում պատերազմի արդյունքում ստեղծված իրավիճակը: Կապանի համայնքապետը եղել է նաև Սպահանի պետական համալսարանում, հանդիպել է Հայագիտական ամբիոնի ակադեմիական կազմի հետ, այնուհետև այցելել Հայոց ազգային կրթահամալիր, որտեղ հանդիպել են «Արմէն» տարրական և «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցների տնօրինությունների հետ, նաև Քաշանի համայնքապետի ու համայնքապետի հետ, ում կողմից ստացել է փոխգործակցության առաջարկներ։ Այցը եզրափակվել է մայրաքաղաք Թեհրանում, «Արարատ» մարզամշակութային միությունում` հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումով։