Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ արտահերթ նիստ կգումարվի FlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթները Միխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկից Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսի Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Պետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Ferrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված է Արսենալը հերթական երեք միավորը վաստակեց ՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. Պեսկով Ֆրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարները

ԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված էԱրսենալը հերթական երեք միավորը վաստակեցՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանըՄանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբԿառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրըՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրըՄեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտԱյնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասինՌաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի ԱդրբեջանSwift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերումԿոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց ԼանսինՄաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներովՊետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինելՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված ենԵթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ ՓաշինյանՈւշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարարԱնթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ինՀուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակելՍաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներԱնվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվիՉունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասինՄենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա ԿալասԵրևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անցՄեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. ՄիրզոյանՄեկ առողջություն, մեկ ապագաՀավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքիԿանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆՂրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցը
Քաղաքականություն

Ոչինչ չասող բյուջե և ճարպիկ պոռոտախոսություն

Այսօր խորհրդարանի մշտական հանձնաժողովներում մեկնարկեց եկող տարվա ֆինանսական գլխավոր փաստաթղթի՝ բյուջեի նախագծի քննարկումը, որին մասնակցում էր նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Եւ այդ փաստով պայմանավորված ժողվարչապետն ունիկալ, աննախադեպ պայմաններ էր ստեղծել լրագրողների համար՝ հրահանգելով թույլ չտալ նրանց մուտքը քննարկման համար նախատեսված սենյակ: Ի դեպ, նախկին «թալանչի» եւ ոչ դեմոկրատ կառավարությունների ժամանակ որեւէ վարչապետի մտքով չի անցել սահմանափակել լրագրողների գործունեությունը, սակայն նախկին լրագրող Փաշինյանը, որն ըստ ամենայնի ներկայումս ամենաշատը լրագրողներից է վախենում, որոշել էր միայն օպերատորներին թույլ տալ, որ ներկա գտնվեն քննարկմանը եւ արձանագրեն իր պատմական  հայտարարությունները՝ եկող տարվա բյուջեի հետ կապված կամ դրա հետ առհասարակ կապ չունեցող։

Ավանդույթի համաձայն խոստումնալից ցուցանիշներ հնչեցին, թե 2024-ի բյուջեի եկամտային մասով ՀՀ բյուջեն 2018-ի համեմատ ավելի քան կրկնապատկվում է: «Ուզում եմ արձանագրել, որ 2024-ին պլանավորվող բյուջեի եկամտային մասը 1 տրիլիոն 367 միլիարդ 800 միլիոն դրամով կամ 105 տոկոսով ավելին է, քան 2018-ի պլանավորված բյուջեն: Ավելին ասեմ՝ ավելացող մասը 60 միլիարդ դրամով ավելին է, քան 2018 թվականին նախատեսված ամբողջ բյուջեն»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ էական ավելացումներ կան մի շարք առանցքային ուղղություններով, մասնավորապես՝ կրթության մասով:

«Կառավարության հատկացումներն այս մասով 2018-ի համեմատ աճում են 130 տոկոսով, այսինքն՝ ավելի քան կրկնապատկվում են: 2024-ին ավելացող մասը կրթության ավելացող հատկացումների` 165 միլիարդ դրամ է, միայն ավելացող մասը, ինչը 2018-ին հատկացված բյուջեից մոտավորապես 37 միլիարդ դրամով ավելի է»,- ասաց նա: 

Ուրիշ ականջահաճո հայտարարություններ էլ հնչեցին. «Պետք է արձանագրենք, որ մեր պաշտպանական ծախսերը էականորեն և առանցքային են, և մեզ համար առաջնային է մեր բանակի բարեփոխումները։ Պետք է ընդգծել, որ պաշտպանական ծախսերի այսպիսի դինամիկան որևէ կերպ չի հակասում խաղաղության մեր օրակարգին, որովհետև մարտունակ զինված ուժեր ունենալը յուրաքանչյուր պետության լեգիտիմ իրավունքն է ու պարտադիր ատրիբուտ ցանկացած պետության համար։ Մենք այս ուղղությամբ առաջ ենք շարժվում, իհարկե, ոչ այն տեմպով, որը մեզ համար ցանկալի է, որովհետև դրա համար կան օբյեկտիվ և ոչ օբյեկտիվ խոչընդոտներ, բայց պետք է արձանագրեմ, որ մենք մեր հռչակած կուրսը անվտանգության ոլորտում մեր հարաբերությունների վերաբերյալ իրագործում ենք»,- ասաց նա։ Ապա վստահեցրեց, որ երբեք այսքան մոտ չեն եղել խաղաղություն կոչվող պայմանագրի ստորագրմանը, քանի որ երեք հիմնարար սկզբունքների հարցում կա փոխհամաձայնություն; Կարճ ասած գեղից մարդ չկար՝ ընդդիմադիրները բացակայում էին, փորձագետներ ներկա չէին եւ Փաշինյանն էլ ինչ ուզեց` խոսեց կամերաների առջեւ ու արագ հեռացավ: Նրան ուղեկցեց ԱԺ նախագահը՝ հետնամուտքով, Փաշինյանը լայաղ չարեց անգամ սեփական թղթերը հավաքել այն սեղանից, որտեղ նստած վիճակագրություն էր ներկայացնում, այդ ծանր գործը թողեց «ծառաների», իմա` ախրանայի վրա։

«Ոչինչ չասող բյուջե» լակոնիկ այս բնորոշումը տվեց «Հայաստան» խմբակցության տնտեսագետ պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը կառավարության ներկայացրած փաստաթղթին․ «Հենց իրենք էլ այս տարի աշխարհացունց աճեր չեն խոստանում, ինչն արել էին նախորդ տարի, պատճառը կարծում եմ այն է, որ նկատի են ունեցել նախորդ  տարվա ցածր կատարողականները։ Հիմնական կապիտալ ծախսերի գրեթե կեսը առաջին 9 ամիսների կտրվածքով կատարված չէր` տվյալ ժամանակի համար նախատեսված, սա խիստ մտահոգիչ է։ Երկրորդ կարեւոր հանգամանքը՝ չնայած սոցիալական խնդիրների խորացմանը՝ նաեւ գնաճով պայմանավորված, սոցիալական ոլորտում իրականում ցուցանիշների աճ  չի գրանցվում՝ կենսաթոշակների, նվազագույն աշխատավարձերի աճ, անգամ աղքատության նպաստի ավելացում նախատեսված չէ։ Ընդամենը որոշակի աճ կա նախատեսված սոցիալական պաշտպանության ոլորտում, այն էլ, հավանաբար նկատի են ունեցել բռնի տեղահանված արցախահայության ծրագրերում տեղավորելու խնդիրը։ Սա է ընդհանուր պատկերը` ոչինչ չասող բյուջե, որը համարժեք չէ ստեղծված իրավիճակին։ Բյուջեն ուղեկցվում է խոստումներով, բայց, ցավոք սրտի, իրականությունն աղերս չունի այդ խոստումների հետ...Իրենք ասում էին՝ մենք չենք բարձրացնում թոշակներ ու նպաստներ, կառուցում ենք ենթակառուցվածքներ, անում ենք կապիտալ ներդրումներ, որ նոր հնարավորություններ ստեղծենք, բայց իրականում խոստանում ու չեն կատարում», - եզրափակեց ընդդիմադիր պատգամավորը։