Բժշկական օգնության, սննդի ու ջրի կարիք ունեն. ԿԽՄԿ օպերատիվ բաժնի տնօրենը պատմել է Արցախում մնացած հայերի մասին
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն մարդասիրական օգնություն է տրամադրում նրանց, ովքեր մնացել են Լեռնային Ղարաբաղում՝ տարածաշրջանի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո։ Այդ մասին, ինչպես հայտնում է armeniasputnik.am-ը, ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է ԿԽՄԿ-ի օպերատիվ բաժնի տնօրեն Մարտին Շուպը։
Նրա խոսքով՝ մնացածներից ոմանք բժշկական օգնության կարիք ունեն, ոմանք՝ սննդի ու ջրի։ Շուպը նշել է, որ ԿԽՄԿ-ն տրամադրում է դեղորայք, օգնում է կապ հաստատել մտերիմների հետ, ստանալ բժշկական տրանսպորտ և այլն։
«Այսօր փոքրաթիվ մարդիկ մնում են իրենց տներում կամ այն պատճառով, որ նրանք նախընտրում են մնալ այնտեղ, կամ այն պատճառով, որ չեն կարող ինքնուրույն հեռանալ, գուցե այն պատճառով, որ տարեց կամ հաշմանդամ են և օգնության կարիք ունեն», - ասել է Շուպը:
Հարցին, թե արդյոք ԿԽՄԿ-ն համագործակցում է Ադրբեջանի իշխանությունների հետ, նա հայտարարել է, որ կազմակերպությունը համագործակցում է բոլոր պատկան մարմինների հետ՝ օգնելու կարիքավորներին այնտեղ, որտեղ աշխատում է։

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում