ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել բարեփոխել Անվտանգության խորհուրդը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, ելույթ ունենալով Դուբայում կառավարման հարցերով համաշխարհային վեհաժողովում, Անվտանգության խորհրդի և միջազգային ֆինանսական հաստատությունների բարեփոխման կոչ է արել, հայտնում է Интерфакс-ը:
«Եթե նայենք, օրինակ, ՄԱԿ-ին, ապա այսօր երևում է Անվտանգության խորհրդի նկատմամբ ակնհայտ անվստահություն, հստակ հասկացվում է, որ Անվտանգության խորհուրդն այլևս չի համապատասխանում այսօրվա աշխարհի տրամաբանությանը, որը տարբերվում է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր գոյություն ունեցող աշխարհից, որտեղ ստեղծվել է այդ Խորհուրդը»,- նշել է Գուտերեշը:
Նա կարծում է, որ շատ միջազգային կազմակերպություններ չունեն ժամանակակից խնդիրներին արդյունավետ կերպով արձագանքելու ունակություն:
«Մենք համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հաղթահարման ժամանակ դժվարությունների ականատես ենք եղել: Անհրաժեշտ են համաշխարհային ինստիտուտների խորը բարեփոխումներ: Բարեփոխումներ, որոնք կապված են Անվտանգության խորհրդի, ինչպես նաև ֆինանսական ինստիտուտների գործունեության հետ… Բայց բարեփոխումների կարիք ունեն մեր աշխատանքի բոլոր կողմերը»,- հայտարարել է ՄԱԿ-ի ղեկավարը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը