Թուրք քաղաքական գործիչը Թուրքիային, ՌԴ-ին եւ Իրանին կոչ է արել համատեղ դիմակայել Իսրայելին
«Վաթան» թուրքական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը Թուրքիային, Ռուսաստանին եւ Իրանին կոչ է արել համատեղ դիմակայել Իսրայելին։ Ելույթ ունենալով Ulusal Kanal հեռուստաընկերության եթերով՝ նա ասել է, որ Անկարան պետք է դադարեցնի աջակցությունն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վարչակարգին եւ որ Թուրքիան պետք է դուրս գա ՆԱՏՕ-ից, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«Իսրայելի դեմ հաղթանակի պայմանն այսօր միջազգային հանրության ակտիվ դիմակայությունն է Թուրքիայի, Ռուսաստանի եւ Իրանի առաջնորդությամբ, ընդդեմ սիոնիստական վարչակարգի, ամերիկյան իմպերիալիզմի, օկուպացիայի եւ բռնության։ Կոչ եմ անում մեր նախագահ Թայիփ Էրդողանին՝ դիմել գործողությունների։ Երեք երկրների կողմից Սիրիայի հյուսիսի մաքրումը ահաբեկչական կազմակերպություններից, որոնք վերահսկվում են Ամերիկայից եւ Իսրայելից, նրանց դեմ նոր ճակատներ բացելը կդառնա ամենամեծ աջակցությունը, որը մենք կարող ենք ցուցաբերել Պաղեստինին»,- ասել է քաղաքական գործիչը։
«Երկրորդ՝ Թուրքիան պետք է անհապաղ դադարեցնի աջակցությունն ամերիկյան իմպերիալիզմին ուկրաինական ճակատում եւ Զելենսկու ֆաշիստական վարչակարգին։ Երրորդ՝ կառավարող Արդարություն եւ զարգացում (գլխավորում է Էրդողանը- ՏԱՍՍ) կուսակցության վարչությունը պետք է անհապաղ մեր զինված ուժերի վերահսկողությանը հանձնի ամերիկյան Ինջիրլիք ավիաբազան եւ Քյուրեջիքի ՀՕՊ բազան։ Չորրորդ՝ Թուրքիան պետք է անհապաղ դուրս գա ՆԱՏՕ-ից»,- ընդգծել է կուսակցության ղեկավարը։
«Վաթան» կուսակցությունը, որը ներկայացված չէ խորհրդարանում, ավելի վաղ բազմիցս հանդես էր եկել ՆԱՏՕ-ից Անկարայի դուրս գալու կոչով, չվավերացնել դաշինքին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը եւ առաջարկել է հետ կանչել ԱՄՆ-ից F-16 կործանիչների գնման հարցապնդումը։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը