ԱՄՆ-ն Իսրայելին զգուշացրել է պատերազմի մեջ չմտնել «Հեզբոլլահ»-ի հետ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մասնավոր կերպով Իսրայելին կոչ է արել ռազմական արշավ չսկսել լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման դեմ, քանի որ Վաշինգտոնն աշխատում է, որպեսզի ներկայիս պատերազմը չտարածվի Գազայի սահմաններից դուրս, չորեքշաբթի The Times of Israel-ին ասել են հարցին ծանոթ երկու պաշտոնյա:
Պաշտոնյաները պարզաբանել են, որ միևնույն ժամանակ ԱՄՆ-ն ընդունում է, որ Իսրայելը պետք է արձագանքի «Հեզբոլլահ»-ի կողմից իր հյուսիսային սահմանի ուժեղացված թիրախավորմանը, ինչը սկսվել է հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի՝ Իսրայելի վրա հարձակումից հետո:
Պաշտոնյաները հավելել են, որ ԱՄՆ-ն Իսրայելին զգուշացրել է զգույշ լինել «Հեզբոլլահ»-ի արձակած կրակին իր ռազմական պատասխաններում՝ բացատրելով, որ Իսրայելի պաշտպանության բանակի սխալը Լիբանանում կարող է շատ ավելի մեծ պատերազմի պատճառ դառնալ:
Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո «Հեզբոլլահ»-ը տասնյակ հակատանկային կառավարվող հրթիռներ, ականներ, անօդաչուներ է արձակել իսրայելական ռազմական դիրքերի և իսրայելական քաղաքների ուղղությամբ, միաժամանակ նաև զինյալներ է ուղարկել Իսրայել ներթափանցելու համար:
Առնվազն հինգ իսրայելցի զինվոր, «Հեզբոլլահ»-ի 13 անդամ և հինգ պաղեստինցի այլ խմբավորումներից սպանվել են կրակի փոխանակման արդյունքում:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Մինիոնները վերադառնում են