Այո, մրցույթը տեղի է ունենում, բայց եթե քաղաքապետի կամքը չլինի, այդ մարդը ուղղակի չի նշանակվի այդ պաշտոնում. Ավինյան
Պետք է անկեղծ լինել, որովհետև առաջին հերթին քաղաքապետն է որոշում, թե ում է ընտրում վարչության պետ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Երեւանի քաղաքապետի երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Այո, մրցույթը տեղի է ունենում, բայց եթե քաղաքապետի քաղաքական կամքը չլինի նշանակել կոնկետ անձի կոնկրետ վարչությունում որպես պատասխանատու ղեկավար, այդ մարդը ուղղակի չի նշանակվի:
Կներեք, բայց նախկինում ինչքան մոտիկ, հարազատ, բարեկամ, «պռարաբ» և «մեբելի դիզայներ» կար, վարչության պետեր էին էստեղ: Այդ նույն մրցույթով անցկացվող վարչության պետեր»,- ասել է նա:
Ավինյանը վստահեցրեց, որ ինքը կադրերին չափում է իրենց ցուցաբերած արդյունքով. «Ես նույնիսկ հայտնի էլ չեմ իմ մտերիմներին, բարեկամներին էսյտեղ-այնտեղ տեղավորելով: Արդյունքամետ լինելն ամենաէֆեկտիվճանապարհն է յուրաքանչյուր քաղաքական պաշտոնյայի համար»,-ասաց նա:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ