Լինոս-Ալեքսանդր Սիցիլիոս. Ադրբեջանը խախտում է միջազգային կոնվենցիաները
Հայաստանը պահանջում է պաշտպանել Լեռնային Ղարաբաղից փախած ավելի քան 100 հազար հայերի, այնտեղ մնացած մի քանիսին, ինչպես նաև Ադրբեջանի կողմից պահվողների իրավունքները։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, հայտարարել է Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի բողոքի քննության ժամանակ Հայաստանը ներկայացնող պրոֆեսոր Լինոս-Ալեքսանդր Սիցիլիոսը։
Նա հիշեցրել է, որ էթնիկ զտումների սահմանումը ներառում է նաև վտարումն ու սպանությունը, մարդկանց բռնի կամ սպառնալիքների միջոցով տեղաշարժվելու ստիպելը, մշակութային ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև կենսապայմանների վատթարացմանն ուղղված պայմանների ստեղծումը։ «Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչությունը ստիպված է եղել լքել տարածաշրջանը ենթակառուցվածքների վնասման, վտարման համար ուժի կիրառման և վերադարձի համար պայմանների բացակայության պատճառով։ Մնացածների համար ապրելու պայմաններ չեն ստեղծվել, իսկ դրանք ծեր ու հիվանդ մարդիկ են։
Ադրբեջանը, ընդհակառակը, ավելի է սրում իր գործողությունները»,- նշել է նա։ Նրա խոսքով՝ ակնհայտ են իրավունքների խախտումները, ռասայական խտրականությունը։ Ալիեւը հայտարարել է, որ էթնիկ հայերը հատուկ կարգավիճակ կամ արտոնություններ չեն ունենա։ Էթնիկ զտումների պրակտիկան զանգվածային բնույթ է կրում: Ադրբեջանը ձերբակալել է Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներին և հայտարարել ևս 300 մարդու ձերբակալելու մտադրության մասին։ Ինչպե՞ս կարող են մարդիկ վստահել իշխանություններին մոնիտորինգի բացակայության պայմաններում, երբ այս երկրի իշխանությունները տարիներ շարունակ խոշտանգել և արտադատական պատժի են ենթարկել հայերին։
Ադրբեջանը ակտիվ քայլեր է ձեռնարկում, որպեսզի հայերի վերադառնալու իմաստ չլինի: Միջազգային կոնվենցիան պաշտպանում է մշակութային ժառանգությունը։ Չնայած դրան, Ադրբեջանը քանդել է Ստեփանակերտի խաչը և քանդում է գերեզմանատներն ու վանքերը։ Խախտվել են սոցիալական պաշտպանության և բժշկական օգնության իրավունքները:
Թեեւ միջազգային կոնվենցիաներն արգելում են ազգային և ռասայական հողի վրա ընտրովի վերաբերմունքը, Ադրբեջանը հակառակն է անում»,- ասել է նա՝ հավելելով, որ Ադրբեջանը նաև պետք է հրաժարվի ձերբակալված պաշտոնյաների նկատմամբ պատժիչ միջոցներից։

















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են