Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս.
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Էջմիածին քաղաքում իսկական քաոս ու բարձիթողի վիճակ է տիրում: Կին քաղաքապետ Դիանա Գասպարյանը ամուսնանալուց հետո սկսել է աշխատանքի չգալ, իսկ քաղաքի իշխանությունը փաստացի անցել է փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյանի ձեռքը:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ արդեն տևական ժամանակ է՝ Դիանա Գասպարյանն ընդհանրապես քաղաքի խնդիրներով չի զբաղվում. վերջինս երեխայի է սպասում, դրա համար էլ իշխանությունը հանձնել է փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյանին ու ինքն անհետացել է:
Ի դեպ, Արսեն Պետրոսյանն ամենաակտիվ ՔՊ-ականներից է, որը սոցցանցերում աչքի է ընկնում ընդդիմադիրների հասցեին սուր քննադատական հայտարարություններով:
Նրա կենսագրությունն ուսումնասիրելիս էլ պարզ է դառնում, որ բարձրագույն կրթություն չունի:
«Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար Էջմիածնի բնակիչներից ահազանգեր է ստանում, որ ամբողջ քաղաքը աղբի ու փոշու մեջ կորած է, փողոցները քանդել են, որ կառուցեն, բայց այդպես էլ քանդված մնացել են փողոցները, որևէ աշխատանք չի տարվում։ Նախկինում՝ գրեթե ամեն շաբաթ, տարբեր տոնական միջոցառումներ էին անցկացվում, սակայն հիմա դրա մասին մոռացել են։ Այլ կերպ ասած, Հայաստանի երբեմնի գեղեցիկ եւ ամենատուրիստական քաղաքներից մեկը հիմա անմխիթար վիճակում է գտնվում:
Էջմիածնի քաղաքապետարանում էլ կառավարման քաոս է, մարդիկ դիմումներ են ներկայացնում ու ամիսներով պատասխան չեն ստանում, մի իրավասու պաշտոնյա չկա ողջ Էջմիածնում, որին կարողանան դիմել քաղաքացիները:
«Ժողովուրդ» օրաթերթն արդեն տևական ժամանակ է՝ փորձում է այս խնդիրների վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Դիանա Գասպարյանից, սակայն նրա հեռախոսահամարն առհասարակ անհասանելի է, քաղաքապետարանից նույնպես չկա արձագանքող:
Փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, թե նման բան չկա, Դիանա Գասպարյանն ամեն օր գալիս է աշխատանքի և կատարում է իր գործառույթները.
«Ինչ վերաբերում է աղբի խնդրին, նման հարց իրոք կա Էջմիածնում։ Կառավարության աջակցությամբ մրցույթը կայացել է, նոր մեքենաներ և աղբարկղներ ենք ձեռք բերելու: Միջոցառումների մասով էլ կասեմ հետևյալը. հատկապես միջմշակութային միջոցառումներ միշտ էլ ունեցել ենք, տարբեր համերգներ և միջոցառումներ լինում են, ուղղակի համաքաղաքային մասշտաբի մեծ միջոցառումներ, վերջին դեպքերով պայմանավորված, չեն լինում, հետաձգվում են կամ չեղարկվում»,- ասաց նա»:
Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի այսօրվա համարում


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել