Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ արտահերթ նիստ կգումարվի FlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթները Միխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկից Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսի Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Պետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Ferrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված է Արսենալը հերթական երեք միավորը վաստակեց ՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. Պեսկով Ֆրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարները

ԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված էԱրսենալը հերթական երեք միավորը վաստակեցՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանըՄանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբԿառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրըՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրըՄեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտԱյնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասինՌաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի ԱդրբեջանSwift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերումԿոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց ԼանսինՄաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներովՊետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինելՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված ենԵթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ ՓաշինյանՈւշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարարԱնթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ինՀուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակելՍաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներԱնվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվիՉունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասինՄենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա ԿալասԵրևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անցՄեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. ՄիրզոյանՄեկ առողջություն, մեկ ապագաՀավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքիԿանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆՂրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցը
Քաղաքականություն

Իմ տեղեկություններով՝ Եվլախի հանդիպումը մեկ ֆորմատով նախատեսված չէ, մի քանի հարթություններով է ընթանալու․ Տիգրան Աբրահամյան

Այն մարդիկ, ովքեր այս ընթացքում կարծում էին, որ Արցախում տեղի ունեցողը բացառապես Արցախին ու արցախցիներին վերաբերող հարց է, առաջիկայում իրենց մաշկի վրա զգալու են ադրբեջանական ագրեսիայի, սադրանքների ողջ էությունը։

Այս մասին Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Պատահական չէ, որ հենց այս օրերին, երբ Ադրբեջանը ագրեսիա սկսեց Արցախի Հանրապետության դեմ, Թուրքիան և Ադրբեջանը ակտիվացրեցին այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցերը՝ պնդելով, որ ամեն գնով հասնելու են դրան։ Ադրբեջանը պատրաստ է ցանկացած պահի պատերազմը տեղափոխել նաև ՀՀ-ի տարածք»,- ասաց պատգամավորը։

Անդրադառնալով Եվլախում տեղի ունեցող հանդիպմանը՝ Աբրահամյանն ասաց, որ Ադրբեջանը օպերացիան այնպես է նախատեսել, որ ամեն ինչ մինչև սեպտեմբերի 21-ը ավարտված լինի և բանակցությունները տեղի ունենան հենց սեպտեմբերի 21-ին։

«Ադրբեջանը փորձում է ոչնչացնել բոլոր այն խորհրդանիշները, որոնք ՀՀ-ի ու Արցախի համար բնութագրել են ազատություն և անվտանգություն։ Որքանով ես եմ տեղյակ, այդ բանակցությունները մի քանի հարթություններով են տեղի ունենալու, որովհետև ստեղծված իրավիճակում մի կողմից թվում է, թե ամեն ինչ ակնհայտ է, բայց դետալային առումով խնդիր կա ճշտելու, թե ինչ է տեղի ունեալու։

Սկսենք այն հանգամանքից, որ այսօր էլ մարտադաշտում մեծ թվով մեր հերոսների մարմիններն են, և դրանք մինչ օրս դուրս չեն բերվել։ Այդ հանդիպումները իրենցից ենթադրում են հումանիտար բնույթի խնդիրներից մինչև, հերոսների մարմինները մարտադաշտից դուրս բերելու, Արցախի ապագայի հետ կապված խնդիրներ։ Ինձ համար դեռ հստակ չէ, թե ինչ հստակ ճանապարհ է ընտրվելու։ Խնդիրն այստեղ այն չէ, թե ինչ է մտածում Արցախի իշխանությունը, կարևոր է հասկանալ, թե ինչ է առհասարակ մտածում Արցախում ապրող մարդը, ով 44-օրյա պատերազմից հետո մտածում էր, թե պատերազմի այս փուլը ավարտվել է, այնտեղ տեղակայվել են ռուս խաղաղապխահներ և իրենց անվտանգության հացը գոնե նվազագույն առումով լուծված է, բայց ժամանակը ցույց տվեց, որ ռուսական կոնտինգենտի ներկայությունը չզսպեց Ադրբեջանին՝ ռազմական գործողություններ իրականացնելու։ Ժամանակը ցույց տվեց, որ ՀՀ իշխանությունները, այն ինչ հայտարարում էին, նաև առարկայական առումով իրացնելու են, այսինքն Արցախում տեղի ունեցողը բացառապես դիտարկելու են որպես Ադրբեջանի ներքին հարց»,- նշեց Աբրահամյանը։

Վերջինիս խոսքով՝ անընդհատ բարձրացվում է միջազգային իրավունքի հետ կապված հարցեր, բայցայդ իրավունքը ակնհայտորեն չի գործել ստեղծված իրավիճակում։

«Իմ տեղեկություններով Եվլախի հանդիպումը մեկ ֆորմատով նախատեսված չէ ու դժվար է ասել, թե որ կողմը ինչ մասով է տանելու բանակցությունը։ Դրված է ոչ միայն ՊԲ-ի, այլ նաև պետական ինստիտուտների կազմալուծման հարցը։ Այստեղ հարց է առաջանում՝ ինչպես է Արցախում իրականացվելու կառավարում ու այս իրավիճակում պետք է հասկանալ, թե ով ինչ ֆունկցիա է ստանձնելու, պայմանական ռուս խաղաղապահները ունենալո՞ւ են ֆունկցիաներ, թե դուրս են գալու»,- ընդգծեց Տիգրան Աբրահամյանը։