Թրյուդոյի հայտարարությունից հետո Կանադայի և Հնդկաստանի միջև դիվանագիտական սկանդալ է հասունանում. երկրները փոխադարձաբար դիվանագետների են արտաքել
Սեպտեմբերի 19-ին Կանադան երկրից վտարել է հնդիկ դիվանագետի. դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ելույթ է ունեցել խորհրդարանում։ Նա հայտարարել է, որ կանադական հետախուզական ծառայությունները հետաքննում են մեղադրանքները, որոնք Հնդկաստանի կառավարությանը կապում են Բրիտանական Կոլումբիայում սիկհական անջատողականների առաջնորդ Հարդիփ Սինգհ Նիջարի սպանության հետ: Այս մասին գրում է rbc.ru-ն:
Թրյուդոն ընդգծել է, որ օտար երկրի կառավարության ցանկացած մասնակցություն երկրի քաղաքացու սպանությանը՝ տվյալ երկրի ինքնիշխանության «անընդունելի խախտում» է։
Հնդկաստանը մերժել է Կանադայի մեղադրանքները՝ դրանք համարելով «անհեթեթ և մոտիվացված»:
Հնդկաստանի իշխանություններն ի պատասխան երկրից կանադացի դիվանագետիվտարման որոշում են կայացրել։
«Դիվանագետին խնդրել են Հնդկաստանից հեռանալ առաջիկա հինգ օրվա ընթացքում։ Այս որոշումն արտացոլում է Հնդկաստանի կառավարության աճող մտահոգությունը մեր ներքին գործերին կանադացի դիվանագետների միջամտության և հակահնդկական գործունեության մեջ նրանց ներգրավվածության վերաբերյալ», - ասվում է ԱԳՆ-ի հայտարարությունում:
Հաղորդվում է նաև, որ Հնդկաստանը դադարեցրել է առևտրային բանակցությունները Կանադայի հետ «որոշ հարցերի շուրջ» տարաձայնությունների պատճառով, այս մասին ասել է Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարար Պիյուշ Գոյալը: Ավելի վաղ Կանադայում Հնդկաստանի դեսպան Սանջայ Կումար Վերման հայտարարել էր, որ բանակցությունները փակուղի են մտել։ Նախարարի հայտարարությունը հնչել է անմիջապես այն բանից հետո, երբ Կանադան չեղարկել է առևտրային առաքելությունը Հնդկաստան, որը պետք է Մումբայ ժամաներ հոկտեմբերի սկզբին: Առայժմ Հնդկաստանը և Կանադան առևտրային համաձայնագրի շուրջ առևտրային բանակցությունների վեց փուլ են անցկացրել:

















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են