ՔՊ-ն ինչպես պարտվել է Կապանում, Գորիսում, Մեղրիում ու Ալավերդիում, Վանաձորում, Գյումրիում, նույն կերպ այսօր երևանցին կասի իր վերջնական խոսքը․ Վիկտոր Մնացականյան
Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցում տեղակայված թիվ 09/48 տեղամասում քվեարկեց «Հաղթանակ» կուսակցության ղեկավար, քաղաքապետի թեկնածու Վիկտոր Մնացականյանը ընտանիքի հետ։
«Ես եկել եմ մեծ ընտանիքիս հետ՝ կինս, դուստրերս, տղաս, մայրս, հայրս, քույրս, քրոջս աղջիկները: Մենք եկել ենք քվեարկենք, որ Երևանը դառնա մարդամոտ քաղաք և ամենակարևորը՝ համաչափ զարգացած։ Ոչ միայն Կենտրոն համայնքն իր պուրակներով, այգիներով, հասարակական տարածքներով, մշակութային օջախներով, ժամանցի վայրերով, այլ ամբողջ Երևանը լինի համաչափ զարգացած: Տրանսպորտային ռեֆորմը միայն ավտոբուս բերել չի, դա աշխատանքի իմիտացիա չէ: Տրանսպորտային ռեֆորմ անելու համար պետք է հասկանանք խորքային խնդիրները»,- ասաց Վիկտոր Մնացականյանը։
Հարցին՝ եթե նրան չհաջողվի քաղաքապետ ընտրվել, արդյոք իրեն տեսնում է Երևանի ավագանու աշխատանքներում, Վիկտոր Մնացականյանը դրական պատասխան տվեց.
«Իհարկե, ես եղել եմ ավագանու անդամ, ապա նշանակվել եմ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար: Տարիներով սրտացավ եմ Երևանի բոլոր խնդիրներին, խորքային ուսումնասիրել եմ քաղաքային պլանավորումը, ուրբանիստիկան, որպեսզի գա այս օրը և ես իմ ընկերներով, «Հաղթանակ» կուսակցության ավագանու անդամի մյուս թեկնածուների հետ վերածնենք Երևանը, բերենք էմոցիոնալ համերաշխությունը քաղաքին: Երևանը երջանիկ քաղաք էր, ուրախ քաղաք էր, ինչը հիմա, ցավոք, չի նկատվում»:
Անդրադառնալով Հանրայինի բանավեճին, Վիկտոր Մնացականյանն ասաց․
«Մենք բոլորս բանավեճին մասնակցեցինք, բայց մեզ բոլորիս խաբս տվեցին, և ես հիմա հասկանում եմ այն երկու թեկնածուներին, որոնք չեկան։ Նրանք վերջին օրով Հանրային հրավիրեցին իշխանության թեկնածուին։
ՔՊ-ն ինչպես պարտվել է Կապանում, Գորիսում, Մեղրիում ու Ալավերդիում, Վանաձորում, Գյումրիում, նույն կերպ այսօր երևանցին կասի իր վերջնական խոսքը»։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել