Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հայաստան

Մենք ձգտում ենք, որ Հայաստանը որոշի դառնալ մեր գործընկերը՝ ի հակադրություն Ռուսաստանի. ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչ

Մենք ձգտում ենք, որ Հայաստանը իրական որոշում կայացնի՝ դառնալու մեր գործընկերը՝ ի հակադրություն Ռուսաստանի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում «Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի գնահատում» խորագրով լսումների ժամանակ ասաց ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը։

Նա այս հայտարարությունն արել է՝ արձագանքելով սենատոր Փեթ Ռիքեթսի հետեւյալ հարցին։

«ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանը ՌԴ-ի համար կարեւոր անվտանգային գործընկեր է եղել, այստեղ է գտնվում ՌԴ սակավաթիվ ռազմակայաններից մեկը: Հայաստանը նաեւ ՀԱՊԿ-ի անդամ է եւ Հայաստանը ՌԴ-ի հետ հարաբերությունները կարեւորում է հիմնականում ԼՂ-ի անվտանգային հարցում Ռուսաստանի ունեցած դերի պատճառով: Սակայն հաշվի առնելով, որ Ռուսաստանի չցանկացավ ներգրավվել 2020-ի հակամարտությունում, Հայաստանը կարծես թե սկսել է կասկածներ ունենալ Ռուսաստանի հետ երկարամյա գործընկերության առնչությամբ եւ թեքվում է դեպի Արեւմուտք: Այս ամսվա սկզբին ՀՀ վարչապետը հայտարարեց, որ Ռուսաստանի վրա հույս դնելն այնքան էլ չի արդարացնում իրեն: Խնդիրն այն է, որ Ռուսաստանն իր սեփական բանակը զինելու խնդիր ունի։ Ըստ Հայաստանի վարչապետի՝ անվտանգային հարցերում մեկ գործընկերոջ վրա հույս դնելը ռազմավարական սխալ է:

Դրանից հետո Հայաստանն առաջին անգամ մարդասիրական օգնություն ուղարկեց Ուկրաինային: Այս շաբաթ Հայաստանում մեկնարկել են հայ-ամերիկյան զորավարժությունները: Սա հստակ անհանգստացնող նահանջ է Կրեմլի համար։ Արդյոք Հայաստանի վերջին գործողությունները պերմանենտ շրջադարձ են Ռուսաստանից, թե՞ դրանով փորձում են դրդել Մոսկվային ավելի շատ ներգրավվել Լեռնային Ղարաբաղում»,-հարցրեց սենատորը:

Սրան արձագանքելով՝ ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը նշեց, որ 2022-ի փետրվարից հետո Ռուսաստանի բոլոր հարեւան երկրները «մի աչքը բաց են քնում», ինչը տրամաբանական է, կարծում եմ, բոլորը հասկանում են, տեսնելով Ռուսաստանի կողմից՝ իր հարևանների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի բացակայության այս շատ վառ դրսևորումը, նրանք բոլորը սկսում են կասկածներ ունենալ` ռուսական զորքերը իրենց երկրների տարածքներ հրավիրելու, Ռուսաստանի, որպես էներգիայի միակ մատակարարի վրա հույս դնելու, իրենց հողերում ռուսական ռազմական միավորների ներկայությունը թույլ տալու հարցում։ «Սա մեզ հնարավորություն է տալիս այդ երկրների հետ հարաբերությունները զարգացնելու, ինչպես նշեցիք, մեր զորքերը Հայաստանում են՝ առաջին անգամ իրականացնելու երկկողմ զորավարժություններ եւ մենք շարունակելու ենք օգտվել այս իրավիճակից»:

Սենատոր Ռիքեթսը հետաքրքրվեց՝ արդյոք Հայաստանն ուզում է իր այդ քայլերով Ռուսաստանին դրդել ակտիվության ԼՂ–ում, թե՞ իսկապես ցանկանում է պոկվել Ռուսաստանից, ինչին Կիմը պատասխանեց. «Շատ շուտ է այդ մասին խոսելը: Բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է մտնենք այնտեղ՝ փորձելով իրավիճակը հասցնել այն կետին, որին ձգտում ենք։ Իսկ այդ կետը իրական որոշումն է՝ դառնալ մեր գործընկերը՝ ի հակադրություն Ռուսաստանի։ Բայց դրան հասնելու համար, մենք պետք է այնտեղ ներկա լինենք, ահա թե ինչու է Հայաստանին մեր աջակցությունը եւ Հայաստանի հետ մեր գործընկերությունը կարեւոր։

Սենատորը դրանից հետո հարց ուղղեց՝ հաշվի առնելով Հայաստանի կախվածությունը ՌԴ–ից տնտեսական, ռազմական եւ այլ առումներով, կա՞ն մտավախություններ, որ եթե Հայաստանը շարունակի շարժվել դեպի Արեւմուտք, Ռուսաստանը հարկադրանքի միջոցների կդիմի։

«Պուտինն ու ՌԴ-ն ապացուցել են, որ շատ վրեժխնդիր են բոլոր նրանց նկատմամբ, ովքեր չեն ենթարկվում իրենց կամքին։ Այո, այդ առումով շատ զգոն ենք։ Պետք է ուշադիր հետեւենք իրադարձություններին, մեծացնենք Հայաստանին տրվող աջակցությունը թե Հայաստանի զարգացման նպատակով, թե պաշտպանական եւ անվտանգային գործընկերության ուղղությամբ, այն եղանակով, որը Հայաստանի համար ընդունելի կլինի, որպեսզի Հայաստանը կատարի այն շրջադարձը, որն ինքը կցանկանա։