Ինտերնետին միացած չէ Երկրի բնակչության մոտ մեկ երրորդը կամ 2,6 մլրդ մարդ. ՄԱԿ
Ինտերնետին նախկինի պես միացած չէ Երկիր մոլորակի բնակչության մոտ մեկ երրորդը կամ 2,6 մլրդ մարդ։ Այս մասին նշվել է Էլեկտրակապի միջազգային միության (ԷՄՄ) հայտարարությունում։
Հայտարարությունում նշվել է, որ ներկայում ինտերնետին միանալու հնարավորություն ունեն ավելի շատ մարդիկ, քան երբեւէ, բայց այդ առաջընթացը անհրաժեշտ է արագացնել։
ԷՄՄ-ի՝ ՄԱԿ տեխնոլոգիաների ոլորտի հաստատության վերջին տվյալների համաձայն՝ 2023թ. աշխարհում ինտերնետին չմիացած մարդկանց թիվը կրճատվել է՝ հասնելով 2,6 մլրդ մարդու։
2022թ., ըստ գնահատականների, միացած չի եղել 2,7 մլրդ մարդ, իսկ 2023թ. այդ թիվը նվազել է, եւ արդյունքում նախկինի պես ինտերնետին միանալու հնարավորությունից զրկված է Երկրի բնակչության 33 տոկոսը։
5,4 մլրդ մարդ՝ Երկրի բնակչության մոտ 67 տոկոսը, միացած է ինտերնետին։
Առաջին գնահատականներով՝ ինտերնետին միացումների թվի աճը առավել ինտենսիվն է եկամուտների ցածր մակարդակ ունեցող երկրներում, որտեղ, ստացված տվյալների համաձայն, վերջին մեկ տարում ինտերնետի օգտատերերի թիվն ավելացել է մոտավորապես 17 տոկոսով։ Այնուամենայնիվ, այդ երկրներում ինտերնետին միացած է բնակչության մոտ մեկ երրորդը։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար