Շատ դժվար իրավիճակ է, որ մենք գտնվում ենք, սակայն ոչ մի բան դեռ չի վերջացել. Ռուբեն Վարդանյան
1994 թվականից ի վեր մի քանի տարբերակներ են եղել սեղանին դրված, սակայն մեծամասնությունը չի ստորագրվել Ադրբեջանի կողմից, եւ Քիվեսթում, եւ Կազանում: Ուրիշ ժամանակ, դրա համար մենք անվերջ կարող ենք ասել՝ ով ինչ չի արել: Այս մասին այսօր տեղի ունեցած առցանց հարցուպատասխանի ժամանակ ասել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ պատասխանելով օգտատերի հարցին ՌԴ նախագահի այսօր արված հայտարարության վերաբերյալ;:
«Ցավալի է, որ Հայաստանի իշխանությունները 30 տարվա մեջ չկարողացան գտնել այն ճանապարհը, որ թույլ կտար եւ մեր դաշնակիցներին, եւ մեր կապերը, ստիպել մեր հարեւանին պայմանավորվել այն դրվածքով, որ մեզ ընդունելի կլիներ, բայց դա արդեն չի եղել: Հիմա ամենք պետք է նայենք, թե ինչ պետք է անենք, որ մենք ունենանք այն տարբերակը, որ մենք գնանք առաջ, ոչ թե նայենք հետ»,-ասել է նա:
Մեկ այլ օգտատիրոջ հարցին, թե արդյոք ուշ չէ անկախության մասին խոսել, արդյոք ճիշտ չէ խոսել ինքնավարության մասին, Վարդանյանը նշեց, որ մենք իրավունք չունենք հիասթափվելու եւ պարտվածի հոգեբանությամբ ապրելու համար:
«Շատ դժվար իրավիճակ է, որ մենք գտնվում ենք, սակայն ոչ մի բան դեռ չի վերջացել: Արցախը հայկական պահելու էջը փակված չէ եւ մենք հնարավորություն ունենք եւ պաշտպանելու եւ պահպանելու, ուղղակի մեծ կամք է պետք: Ոչ մի բան մինչեւ վերջ որոշված չէ, եթե դու ունես կամք մինչեւ վերջ գնալու»,- ասել է նա:

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում