Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հայաստան

ՀՀ-ում կթույլատրվեն սեռափոխությունները, միասեռ ամուսնությունները, միասեռների կողմից երեխա որդեգրելը, չի լինի «հայր» ու «մայր». ինչի մասին է Ստամբուլի կոնվենցիան

Կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կրկին ակտիվացրել է Ստամբուլի կոնվենցիայի քննարկումները։ Նպատակն այս կոնվենցիայի՝ հնարավորինս շուտ վավերացումն է։ Այս թեմայի շուրջ հատկապես ակտիվ են ՔՊ-ական պատգամավորներ Զարուհի Բաթոյանը, Ծովինար Վարդանյանը, Մարիա Կարապետյանը և Սոնա Ղազարյանը։

Ոչ միանշանակ է նաև կոնվենցիայի վավերացման հարցում Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Անահիտ Մանասյանի դիրքորոշումը՝ նախ որպես ՄԻՊ, ապա՝ որպես սահմանադրական իրավունքի մասնագետ, որովհետև մասնագետների պնդմամբ՝ Կոնվենցիան խնդիրներ ունի ՀՀ Սահմանադրության հետ։

Ընտանեկան բռնության թեման ակտիվացնելու և Ստամբուլի կոնվենցիան հապճեպ վավերացնելու նպատակով իշխանություններն օրեր առաջ դաշտ նետեցին մոր կողմից իր անչափահաս աղջկան, այդ թվում՝ նաև սեռական բռնության ենթարկելու տեսանյութի թեման։ Ահասարսուռ այդ ողբերգությունն օգտագործելով՝ լոկալ քարոզիչները սկսեցին ակտիվացնել այս թեման և նույնիսկ երազել այն օրը, երբ դեռ կենդանի կլինեն ու կտեսնեն Ստամբուլի կոնվենցիայի վավերացումը:

Ի դեպ, Կոնվենցիան Եվրոպայի խորհրդի կոնվենցիոն պատմության մեջ առաջին նման փաստաթուղթն է, որն ընդունվել է «առանց քվեարկության»։

Կոնվենցիան հապճեպ է ընդունվել՝ պայմանավորված Կոնվենցիան հենց Թուրքիայում ընդունելու՝ այդ երկրի քաղաքական նկրտումներով։ Հատկանշական է, որ Թուրքիան, որի ամենախոշոր քաղաքում՝ Ստամբուլում է ընդունվել Կոնվենցիան, նախ դրեց, ապա հետ վերցրեց իր ստորագրությունը Կոնվենցիայի վավերացման փաստաթղթի տակից:

Ստամբուլի կոնվենցիայի խնդրահարույց դրույթներից է դրա 3-րդ հոդվածի (գ) ենթակետում «գենդեր» հասկացությանը տրված սահմանումը, որով, ըստ էության, այնտեղ ներմուծվել է գենդերի՝ միջազգային իրավունքում մինչ այդ ընդունված ընկալումից և բնորոշումից տարբերվող այլ բնորոշում։

Կոնվենցիայի 3-րդ հոդվածի (գ) ենթակետի համաձայն՝ «գենդեր՝ նշանակում է սոցիալական դերեր, վարքագծի տիպեր, գործունեության տեսակներ և հատկություններ, որոնք տվյալ հասարակությունը դիտում է որպես պատեհ կանանց և տղամարդկանց համար»։

Մինչև Ստամբուլի կոնվենցիան «գենդեր» հասկացությունն ուղղակիորեն կապվում էր կենսաբանական երկու՝ արական և իգական սեռերի հետ, և միաժամանակ ընդգծվում էր գենդերի սոցիալական ասպեկտը։ Իսկ Ստամբուլի կոնվենցիայի դեպքում «գենդերը» բնորոշվում է որպես սոցիալական կառուցվածք և չի կապվում կենսաբանական սեռի հետ։

Գենդերի՝ որպես սոցիալական կառուցվածքի ընկալումը կհանգեցնի նրան, որ էլ ավելի շատ պետություններ ոչ միայն կօրինականացնեն սեռափոխությունը և օրենսդրորեն կճանաչեն անձի նոր սեռը, այլև օրենսդրորեն կճանաչեն անձի նախընտրած սեռը՝ առանց որևէ բժշկական ընթացակարգերի ենթարկվելու։ Կոնվենցիայի հաջորդ խնդրահարույց դրույթը դրա 3(բ) հոդվածում ընտանեկան բռնության սահմանումն է, որը ներառում է նաև ինտիմ-զուգընկերային (ներկա և նախկին ամուսիններ, զուգընկերներ) բռնությունը՝ դրանով իսկ Կոնվենցիայի կիրառությունը «ընտանիք» գաղափարի ներքո տարածելով ինչպես տարասեռ, այնպես էլ միասեռ, օրինականորեն ամուսնացած կամ չամուսնացած զուգընկերների վրա։

Այլ խոսքերով՝ Ստամբուլի կոնվենցիայի վավերացման պարագայում Հայաստանում օրենսդրորեն պետք է թույլատրվեն միասեռ ամուսնությունները։

Բայց սա դեռ ամենը չէ. աղճատվելու է ընտանիքի գաղափարը․ «ընտանիք» միավորի տակ հասկացվելու են նաև զուգընկերները կամ նախկին զուգընկերները։

Ստամբուլի կոնվենցիայի վավերացման դեպքում Հայաստանի Հանրապետությունում թույլատրելի են համարվելու սեռափոխությունները, միասեռ ամուսնությունները, միասեռ ամուսինների կողմից երեխաներ որդեգրելը (ունենալը)։

Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումից հետո հաջորդ քայլը «մայր» և «հայր» հասկացություններից հրաժարումն է լինելու։ Դրանց փոխարեն կիրառվելու են «ծնող 1» և «ծնող 2» հասկացությունները։ Սա նշանակում է, որ հիմնովին փոխվելու է «Ընտանեկան օրենսգիրքը»:

Հայկական ավանդական ընտանիքի ու մեր բարոյական արժեքների ու նորմերի տակ դրված այս անվրեպ խոցող ականը կլինի մեր պետության սրընթաց կործանման հերթական տորպեդոն:

Ենթադրվում է, որ Ստամբուլի կոնվենցիան կփորձեն հնարավորինս արագ վավերացնել, ասենք՝ Ազգային ժողովի այս նստաշրջանի ընթացքում:

Մնում է միայն հասկանալ՝ ինչո՞ւ է շտապում Նիկոլ Փաշինյանը՝ արագ-արագ ԱԺ մտցնելով նախ Հռոմի ստատուտի վավերացման հարցը, ապա Ստամբուլի կոնվենցիան, կնոջ՝ Աննա Հակոբյանի միջոցով Ուկրաինա հումանիտար օգնություն ուղարկելով (ինչը ևս մեկ անգամ հաստատում է, որ դա ոչ թե մարդասիրական, այլ քաղաքական, մասնավորապես Ռուսաստանի դեմ ուղղված քայլ է) ու ռուսների հասցեին ամենօրյա քարոզչական հակառուսական հարվածներով՝ համարժեք պատասխանի անհամեմատ ծանր ու անխուսափելի հեռանկարով:

Հիշեցնենք, որ դեռևս 2018թ. հեղաշրջումից կարճ ժամանակ անց Հայաստան այցելած ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով արդեն նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը Հայաստանին խորհուրդ էր տվել հրաժարվել պատմական կաղապարներից: Արցախից, հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարումից հետո այս շարքում հաջորդը ընտանեկան արժեքներից ու ընտանիքի գաղափարից հրաժարումն է, ինչին էլ կփորձեն հասնել հաջորդիվ:

Ի դեպ, 168.am-ն ավելի վաղ գրել էր, որ ըստ ՔՊ կուսակցության հետ ակտիվորեն համագործակցող ԼԳԲՏ ՀԿ-ների փոխանցման՝ պատգամավորներ Զարուհի Բաթոյանը, Ծովինար Վարդանյանը, Մարիա Կարապետյանը և Սոնա Ղազարյանը շրջանառության մեջ են դրել «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքում, Քրեական օրենսգրքում և մի քանի այլ օրենքներում (օրենսգրքերում) լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ։

Մասնավորապես, օրենքի նախագծով առաջարկվում է քրեական պատասխանատվություն նախատեսել հետամտման համար, ինչը Ստամբուլյան կոնվենցիայից վերցված տերմին է։ Ընդ որում, կոնվենցիան չի պարտադրում այն քրեականացնել:

Թող տպավորություն չլինի, որ մենք կողմնակից ենք բռնությանը և չենք ուզում կանխարգելել այն: Ուղիղ հակառակը: Խստագույնս դատապարտելի է ցանկացած տեսակի բռնություն՝ լինի դա ընտանեկան, թե սեռով պայմանավորված, թե սեռական փոքրամասնությունների դեմ ուղղված, թե որևէ այլ սոցիալական խմբի կամ երեխաների դեմ, սակայն մեր օրենսդրությունն ունի ողջ իրավական գործիքակազմը դրա դեմ պայքարի համար:

Ընդամենը պետք է կիրառել օրենքը: Իսկ ցանկացած երկիր, այդ թվում՝ Ստամբուլի կոնվենցիան մեր վզին փաթաթելու պատվիրատու երկրներն ունեն իրեն ազգային ու պետական շահը, ազգային և պատմական արժեքները, անվտանգային առաջնահերթությունները, ինչի համար էլ գնում են իրենց նախանշած ճանապարհով: Ցավալիորեն մենք չենք գիտակցում, որ մեզ նման փոքր երկրի պետական և ազգային, անվտանգային շահը պահանջում է ամուր գաղափարական, այդ թվում՝ ընտանիքի գաղափարի հիմքի վրա կառուցված պետություն, և տարատեսակ նմանօրինակ կոնվենցիաները միայն մեր պետության հիմքերը փլուզելուն են ուղղված:

168.am