ՀՀ-ում ամերիկյան զորավարժությունների անցկացման մասին տեղեկատվությունը մտահոգության տեղիք է տալիս. Կրեմլ
Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունների անցկացման մասին տեղեկատվությունը մտահոգության տեղիք է տալիս՝ հատկապես ներկայիս իրավիճակում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Զորավարժությունների մասով նշեմ, որ, անկասկած, նման տեղեկությունները մտահոգություն են առաջացնում՝ հատկապես ներկայիս իրավիճակում: Ուստի Մոսկվան խորապես կվերլուծի այս տեղեկությունները և կհետևի իրավիճակին», – ասել է Պեսկովը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում՝ ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում և ՊՆ N ուսումնական կենտրոնում, կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը:
Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ։ Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը ՆԱՏՕ/ ԳՀԽ «Օպերատիվ կարողությունների հայեցակարգ»-ի պլանային գնահատման համար:
Խաղաղապահ առաքելությունների նախապատրաստության շրջանակում միջազգային խաղաղապահ գործողությունների համար նախապատրաստվող ստորաբաժանումները պարբերաբար մասնակցում են նմանօրինակ համատեղ զորավարժությունների և վարժանքների գործընկեր երկրներում:


















































Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա
Հավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր Նշա...
Գալյանը դեմ չէ, որ կառավարության նիստը սկսվի աղոթքով
Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում 2 անչափահաս ծեծի են ենթարկել 38-ամյա տղամարդուն և նրա տղային
Պոլսո Հայոց Պատրիարքը չի հստակեցնում՝ դե՞մ է Կաթողիկոսի հեռացման պահանջին, թե ոչ
Փաշինյանը նոր խորհրդական ունի
Տղամարդկանց շրջանում ամենատարածված պլաստիկ միջամտությունը կրծքի վիրահատությունն է
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
Զախարովան Կալլասին և Կոսին համեմատել է վամպիրների հետ՝ Երևանի հետ հարաբերությունների մասին հայտարարո...
Ռուսաստանը ցուցադրում է Կենտրոնական ռազմական շրջանի պատմության մեջ առաջխաղացման ամենաբարձր տեմպը