Ադրբեջանը զգում է իր լիակատար անպատժելիությունը. Ալեքսեյ Անպիլոգով
Ռուս քաղաքագետ Ալեքսեյ Անպիլոգովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին այսօր տեղի ունեցած սրացումը։
«Ինչու՞ է Ադրբեջանը հիմա փորձում հեռանալ ղարաբաղյան վերջին պատերազմի ավարտից հետո այդ հանքավայրի կարգավիճակի շուրջ սկսված բանակցություններից և փորձում է այդ ամենը լուծել ռազմական ճանապարհով։ Պետք է հասկանալ, որ Սոթքի հանքավայրը բավականին հետաքրքիր դիրքում է, այսինքն՝ հանքավայրի մոտ 30%-ը գտնվում է Հայաստանի, ևս 70%-ը՝ Ադրբեջանի Քելբաջարի (Քարվաճառի, — խմբ.) շրջանի տարածքում։ Ադրբեջանական ԶՈւ-ն հասել է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններին, բայց փաստացի չի սկսել սահմանազատումը սովետական քարտեզների համաձայն, և հանքավայրի նման բաժանում է եղել։
Ադրբեջանը շահագրգռված չէ այս հանքավայրի քաղաքակիրթ բաժանում կատարելով ու իր ավելի զգալի մասը շահագործելով։ Ըստ ամենայնի, Ադրբեջանի ղեկավարությունը Հայաստանի` միջազգայնորեն ճանաչված սահմանների վերանայման կուրս է վերցրել։ Ադրբեջանի համար նման հանքավայրի տիրապետումը նույնպես մեծ հետաքրքրություն է ներկայացնում»,- ասել է քաղաքագետը։
Ըստ Ամպիլոգովի, կոնֆլիկտային իրավիճակն ունի բոլոր հնարավորությունները տարածվելու Արցախում և Հայաստանի հետ սահմանի այլ հատվածներում։
«Իմ տեսանկյունից, Ադրբեջանն այժմ զգում է իր լիակատար անպատժելիությունը երկկողմ հարաբերությունների հարցում, և Բաքուն չունի արգելակներ, որոնք կարող են Սոթքի հանքավայրի շուրջ իրավիճակը բերել ինչ-որ քաղաքակիրթ լուծման։
Մենք տեսնում ենք, որ Բաքուն հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ուղղություն է վերցրել, ինչը վկայում է այն մասին, որ մենք, ամենայն հավանականությամբ, նման պատկեր կտեսնենք Արցախի և ադրբեջանա-հայկական սահմանի մյուս վիճելի հատվածների համար, քանի որ Բաքուն այժմ, պարզապես, միջազգային արտաքին արգելքներ չունի», — ասել է փորձագետը։

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում