Գերմանիայում 2023 թ․կիբերհարձակումներից ընկերություններին հասցված վնասը կկազմի 206 միլիարդ եվրո
Գերմանական ընկերությունները այս տարի կկորցնեն մոտ 206 միլիարդ եվրո ՏՏ սարքավորումների և տվյալների գողության, ինչպես նաև լրտեսության հետևանքով։ Այս մասին են վկայում Տեղեկատվական, հեռահաղորդակցության և համակարգչային տեխնոլոգիաների դաշնային ասոցիացիայի (BITKOM) կողմից անցկացված հետազոտության արդյունքները, որի ընթացքում հարցում է անցկացվել ավելի քան 1000 ընկերությունում։
Հարցման տվյալները ցույց են տվել, որ կազմակերպված հանցավորությանը վերագրվող կիբերհարձակումների թիվը զգալիորեն աճել է։ Այսպիսով, ընկերությունների 52%-ը նշել է, որ կիբերհարձակումների պատճառով վտանգ է զգում իր գոյության համար։ «Գերմանական տնտեսությունը շատ գրավիչ թիրախ է հանցագործների և մեզ թշնամաբար տրամադրված երկրների համար», - ասում է BITKOM-ի ղեկավար Ռալֆ Վինթերգերստը։
ՏՏ սարքավորումների և տվյալների հափշտակության, արդյունաբերական լրտեսության հետևանքով հասցված ընդհանուր վնասը, ըստ նրա, այս տարի գնահատվում է 206 միլիարդ եվրո։ Այս ցուցանիշը երրորդ անգամ անընդմեջ գերազանցում է 200 միլիարդ եվրոյի նշագիծը։ 2022թ. Այն կազմել է 203 մլրդ եվրո, 2021թ.՝ 223 մլրդ եվրո։ Միևնույն ժամանակ, հարցված ձեռնարկությունների 82%-ը հայտնել է, որ վերջին 12 ամիսների ընթացքում ավելի հաճախ են ենթարկվել կիբերհարձակումների։
BITKOM-ը պնդում է, որ ամենաշատ հարձակումները լինում են Չինաստանից և Ռուսաստանից։ Սակայն ընկերությունների 51%-ը նշել է, որ ուկրաինական հակամարտության սկսվելուց հետո զանգվածային կիբերհարձակումների մտավախությունը չի իրականացել։ Ընդ որում, ձեռնարկությունների 75%-ը կարծում է, որ Գերմանիայի անվտանգության մարմիններն անզոր են դրսից եկող կիբերհարձակումների դեմ։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար