Կանադան զորքեր է տեղակայում Լատվիայում. ԱՄՆ-ը ողջունել է
Թրամփը եւ Տրյուդոն նաեւ հայտարարել են, որ վճռական են «ջախջախել «Իսլամական պետությունը» ռազմական գործողությունների միջոցով» եւ սերտ համագործակցել արտաքին առեւտրի եւ նոր աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ։
ԱՄՆ–ն ողջունում է Լատվիայում Կանադական զորքի տեղակայումը ՆԱՏՕ–ի առաքելության շրջանակներում՝ ուղղված կազմակերպության ռազմական ներկայության ամրապնդմանը Ռուսաստանի հետ սահմաններում։ Ինչպես նշվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյի գրավոր հայտարարության մեջ. «Միացյալ նահանգները բարձր են գնահատում Կանադայի ներդրումը» Իսլամական Պետության դեմ պայքարի շրջանակներում, ինչպես «նաեւ Լատվիայում»։
Քաղաքական գործիչները հայտարարել են, որ վճռական են համատեղ աշխատել «ռազմական գործողությունների միջոցով» ԻՊ–ն ոչնչացնելու եւ «դեպի Մերձավոր Արեւելք շարժվող արտասահմանյան ահաբեկիչների հոսքը կանգնեցնելու» ուղղությամբ, ինչպես նաեւ կանխել ահաբեկիչների ֆինանսավորումը եւ աջակցել ԻՊ–ից ազատագրված շրջանների կայունացմանը։ Կողմերը նաեւ մտադիր են սերտորեն համագործակցել արտաքին առեւտրի եւ նոր աշխատատեղեր ստեղծելու ուղղությամբ, հայտարարել է Թրամփը։
Մենք կշարունակենք առեւտրի համագործակցությունը։ Մենք հասկանում ենք, որ մեր երկու կողմերին էլ շահեկան է արտաքին առեւտրի ուղղությամբ համագործակցությունը։ Նաեւ նոր աշխատատեղերի ստեղծումը շահավետ է եւ ԱՄՆ–ի, եւ՛ Կանադայի համար, –հայտարարել է նա։
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը