Կոչ եմ անում ակտիվորեն մասնակցել սեպտեմբերի 2-ի հանրահավաքին՝ ի պաշտպանություն Արցախի. Վազգեն Մանուկյան
Վազգեն Մանուկյանի բաց նամակը ԱԺՄ-ի («Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցություն) նախկին և ներկա անդամներին ու համախոհներին.
«Մեզանից ոմանք մինչև 1988 թվականը, իսկ բոլորս միասին՝ 1988 թվականից սկսած, պայքարել ենք հանուն ազատության և ազգային գաղափարների։ Այդ պայքարի ընթացքում մենք զոհաբերել ենք մեզ, անցել բանտերով, ռազմաճակատներով, քաղաքական բուռն պայքարներով՝ իրականացնելու հետևյալ 3 պարզ սկզբունքները․
1․ Կառուցել անկախ, ինքնիշխան, իր անվտանգային համակարգով պաշտպանված պետություն, որը կպատկանի ժողովրդին, և հիմքում կլինի ժամանակակից, ժողովրդավարական կառավարում՝ ապահովելով ու երաշխավորելով ժողովրդի բարեկեցության, պաշտպանվածության ու երջանկության բնական իրավունքները։
2․ Ստեղծել բոլորին միավորող ներքին մթնոլորտ՝ հիմնված մեր ազգային արժեքների, մեր հարուստ պատմության ու հպարտության վրա։ Կրթական համակարգ, որը մեր երիտասարդներին պետք է տա ժամանակակից գիտելիքներ՝ կերտելով ազատ մարդ և դրա հետ մեկտեղ ապահովելով ազգային դաստիարակությունը։
3․ Պաշտպանել մեր հայրենակից արցախցիների անկախության ձգտման պահանջը՝ ոչ միայն մարդասիրական և ազգերի ինքնորոշման սկզբունքներից ելնելով, այլ գիտակցելով, որ Արցախը պատմական հայկական տարածք է՝ հազարամյակների ընթացքում բնակեցված բնիկ հայ բնակչությամբ։
Մենք խորապես գիտակցում էինք, որ այս 3 սկզբունքներն իրար հետ շաղկապված են, և առանց մեկը մյուսի չեն կարող իրագործվել։
Այն, ինչ այժմ տեղի է ունենում Հայաստանում, գալիս է ապացուցելու այդ պարզ ճշմարտությունը։ Հայաստանում իշխանության անթաքույց ջանքերով միաժամանակ քանդվում են այս 3 սկզբունքները։ Եվ այժմ դրված է ոչ միայն Արցախի հարցը, այլև մեր պետությունն ու ողջ հայությունն է կանգնած ոչնչացման վտանգի առաջ։
Այս վճռորոշ պահին կրկին բոլորիս համախմբվածությունն է պահանջվում այդ սկզբունքներն առաջ տանելու և պաշտպանելու համար։
Կոչ եմ անում իմ գաղափարակից գործընկերներին ու համախոհներին ակտիվորեն մասնակցել սեպտեմբերի 2-ի հանրահավաքին՝ ի պաշտպանություն Արցախի։
Մեր սկզբունքներն իրագործելու համար անհրաժեշտ է համաժողովրդական միասնություն և պայքար: Եվ այդ համախմբումը կարող է որոշիչ լինել մեր պայքարի ճանապարհին:
Վազգեն Մանուկյան


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)