Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ արտահերթ նիստ կգումարվի FlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթները Միխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկից Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսի Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Պետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Ferrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված է Արսենալը հերթական երեք միավորը վաստակեց ՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. Պեսկով Ֆրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարները

ԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված էԱրսենալը հերթական երեք միավորը վաստակեցՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանըՄանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբԿառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրըՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրըՄեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտԱյնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասինՌաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի ԱդրբեջանSwift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերումԿոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց ԼանսինՄաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներովՊետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինելՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված ենԵթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ ՓաշինյանՈւշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարարԱնթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ինՀուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակելՍաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներԱնվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվիՉունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասինՄենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա ԿալասԵրևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անցՄեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. ՄիրզոյանՄեկ առողջություն, մեկ ապագաՀավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքիԿանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆՂրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցը

Ադրբեջանը մարտահրավեր է նետում Հայաստանի և միջազգային հանրության ջանքերին. Արարատ Միրզոյան

Այսօր Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում պատանդ է պահում 120 հազար մարդու, Ադրբեջանը մարտահրավեր է նետում առաջին հերթին Հայաստանի և միջազգային հանրության ջանքերին՝ ուղղված տարածաշրջանում իրական խաղաղության հաստատմանը։ Այս մասին օգոստոսի 22-ին Երեւանում Բելգիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ճեպազրույցում ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Նրա խոսքով, Հայաստանը միջազգային գործընկերներից ակնկալում է քաղաքական կամք դրսևորել և իրական քայլեր ձեռնարկել՝ փոխելու Ադրբեջանի ռազմատենչ, անմարդկային, ապակառուցողական պահվածքը։


«Մենք շարունակում ենք հայտարարել, որ Բաքվի գործողությունները հիմնված են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների բաց քաղաքականության վրա։

Ես գործընկերոջս ասացի, որ Ադրբեջանը պարբերաբար խախտում է հրադադարը Լեռնային Ղարաբաղում և թիրախավորում է հայկական դիրքերը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ Այս մասին հայտարարել է նաև Հայաստանում ԵՄ առաքելությունը։

Ադրբեջանը շարունակում է խախտել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր դրույթները, ներառյալ՝ հայ ռազմագերիներին, իր կողմից կալանավորված խաղաղ բնակիչներին վերադարձնելու պարտավորությունը և անհայտ կորածների ճակատագիրը պարզելու ջանքերը։

Հայաստանը հավատարիմ է բանակցությունների միջոցով տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հասնելուն»,- հավելեց Միրզոյանը։

Նա ընդգծեց, որ Բելգիայի արտգործնախարարի հետ հանդիպմանը կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում սրված ճգնաժամը, որը ստեղծվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման արդյունքում և շարունակվում է ավելի քան 8 ամիս։

«Մենք քննարկել ենք Լեռնային Ղարաբաղում անդառնալի հետեւանքները։ Անդրադարձանք Բելգիայի և ԵՄ այլ երկրների, ինչպես նաև միջազգային գործընկերների հասցեական գնահատականներին։ Չնայած դրան, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, Ադրբեջանը շարունակում է Լաչինի միջանցքի շրջափակումը»,- հավելել է արտգործնախարարը։

Բացի այդ, նրա խոսքով, հանդիպմանը նշվել է երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ գործընկերության ընդլայնման հեռանկարներին։

Պատրաստակամություն է հայտնվել ակտիվացնել համագործակցությունը տնտեսության, գիտության, կրթության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում։

Միրզոյանը ողջունել է Երևանում դեսպանություն բացելու՝ Բելգիայի կառավարության որոշումը, որը նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջև դինամիկ զարգացող հարաբերություններին։

«Մենք կարևորել ենք համագործակցությունը նաև խորհրդարանական մակարդակում՝ հաշվի առնելով Բելգիայի օրենսդիր մարմնի համերաշխությունը մեզ համար կարևոր հարցերի շուրջ։

Քննարկեցինք նաև համագործակցությունը միջազգային մակարդակով, Հայաստան-ԵՄ մակարդակով։ Այստեղ շահերի շրջանակը նույնպես բավականին լայն է՝ սկսած ժողովրդավարական բարեփոխումների աջակցությունից մինչև տնտեսական զարգացում, ինչպես նաև անվտանգության հարցերի շուրջ երկխոսություն և Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը»,- ընդգծել է արտգործնախարարը։

Միրզոյանը շնորհակալություն հայտնեց Բելգիային այս առաքելությանը մասնակցելու համար։