Զինվորական համազգեստով ներխուժել են Արցախի ԱԺ. Արայիկ Հարությունյանը պատրաստվում է Աղդամով սննդամթերք ներկրե՞լ
Արցախում օր օրի սրվող հումանիտար աղետին զուգահեռ լարվել է նաև ներքաղաքական դրությունը: Պատճառը Արայիկ Հարությունյանի՝ նախագահի պաշտոնից հրաժարական տալու մտադրությունն է եղել, որի մասին հայտարարել էր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը: Այսօր, սակայն պարզվեց, որ Արայիկ Հարությունյանը հեռանալ չի պատրասվում:
Արայիկ Հարությունյանի՝ նախագահի պաշտոնից չհեռանալու մասին է վկայում նաև նրա կուսակցության հայտարարությունը, թե նրա հրաժարականի դեպքում թիրախավորվելու է պետականությունը:
Իրավիճակն Արցախում այնքան է լարվել, որ զինվորական համազգեստով մարդիկ օրերս ներխուժել են Արցախի Ազգային ժողով: NEWS.am-ի հետ զրույցում ԱՀ Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հաստատեց միջադեպի մասին տեղեկությունը: «Մարդկանց մի մասը զինվորական համազգեստերով ներխուժել էին Ազգային ժողով, քաշքշուկ է եղել: Ապա շոուն շարունակվել է Երիտասարդության շենքում: Ամեն ինչ նույն սցենարով է ընթացել, ինչպես հունվար ամսին էր»,- ասել է Արցախի պատգամավորը:
Պարզվում է՝ Արցախի աշխարհազորի հրամանատար Կարեն Մաթեւոսյանն է իր զինակիցների հետ ներխուժել Արցախի խորհրդարան ու հաշիվ պահանջել ԱԺ նորընտիր ղեկավար Դավիթ Իշխանյանից՝ նախագահ Արայիկ Հարությունյանին իբր թե հայհոյելու համար:
Նախօրեից արցախցի ակտիվ քաղաքացիները, որոնք սոցիալական հարթակներում իրենց մտահոգությունների մասին բարձրաձայնում էին, զանգերի միոջոցով սպառնալիքներ են ստացել։
Կարեն Մաթեւոսյանն այսօր իր ունեցած ֆեյսբուքյան ուղիղ միացման ընթացքում բոլորին զգուշացրել է՝ սպառնալիքները չեն դադարելու:
Արցախում ստեղծված ներքաղաքական իրավիճակի մասին ուշագրավ տեղեկություններ է հաղորդել «Փաստինֆո»-ի աղբյուրը՝ նշելով, որ երկրում երկու ելք են տեսնում՝ կամ Արայիկ Հարությունյանը պետք է շտապ հրաժարական տա, կամ Արցախ Աղդամով սնունդ կմտնի։ Անանուն աղբյուրը հավելել է՝ Հարությունյանը հրաժարական տալու միտք չունի, հետեւապես հիմա իշխանությունների օրակակարգում Աղդամով Արցախ սննդի ներկրման հարցն է։ Ըստ «Փաստինֆո»-ի՝ Արցախում իշխանամերձ թիմ է ստեղծվել, ովքեր պատրաստվում են առաջիկա օրերին՝ վաղը կամ մյուս օրը, ադրբեջանական կողմի հետ հանդիպման մեկնել։ Ամենայն հավանականությամբ, հանդիպումը տեղի է ունենալու ադրբեջանական Բարդա քաղաքում:

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում