«Այս չեղածները, որ եկել-դարձել են ղեկավար, ամոթ ունե՞ն, չե՞ն բավարարվում այս ամենով, լավ, ի՞նչ են ուզում». Անդրանիկ սարկավագ Մանուկյան
Հուլիսի վերջին Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ակնարկել էր, թե շուտով Հայաստան է ժամանելու համաշխարհային ճանաչում ունեցող աստղ, նկատի ունենալով ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգին։ Երևանում նրա համերգի կազմակերպման համար Կառավարությունն ավելի քան 2 միլիարդ դրամ՝ մոտ 6 միլիոն դոլար է հատկացրել։ Այս ծրագիրն իրականացնելու է «Դոպինգ Սփեյս» ընկերությունը։
Այն, որ Կառավարությունը պատերազմական իրավիճակում գտնվող երկրի բյուջեից 6 միլիոն դոլար է տրամադրում, որպեսզի ամերիկացի ռեփերին բերի Հայաստան, շատերի մոտ զայրույթ է առաջացրել։
168.am-ի հետ զրույցում «Սասուն» ազգային երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Անդրանիկ սարկավագ Մանուկյանը խոսելով այս համերգի ու տրամադրվող գումարի մասին, ասաց, որ Հայաստանը հազարավոր խնդիրներ ունի, այդ երգչին Հայաստան բերելու փոխարեն՝ լավ կանեին, այդ գումարը տրամադրեին ու հայկական արժեքները պահպանեին։
«Սա ևս մեկ առիթ է, որ ջնջեն ամբողջ այս ազգի հոգեբանությունը, միտքը, փչացնեն երիտասարդությանը, սրանք ուզում են վերջնականապես ապականեն գեն հասկացողությունը։ Առաջին հարվածը հասցնում են Առաքելական եկեղեցուն, էթնիկ ընտանիքին և մեսրոպյան դպրոցին, սրանց մոտ մորթապաշտություն է, նյութապաշտություն։
Գնացեք ռայոններ, տեսեք` ինչ է կատարվում, այնպես արեցին, որ մարդիկ սկսեն մտածել միայն իրենց անհատական խնդիրների մասին՝ քրոջը հանեցին քրոջ դեմ, եղբորը՝ եղբոր, ծնողին՝ զավակի։ Այստեղ ընդամենը հայաթափության խնդիր է գնում, հատուկ ծրագիր է։ Սրանք բոլոր թատրոնները, բուհերը փակում՝ ասում են, թե՝ մենք չենք կարողանում ֆինանսավորել, բա այդ մարդուն որտեղի՞ց են փող տալիս։ Այն էլ՝ այս ծանր օրերին։ Բոլորս ցավի ու ողբի մեջ ենք, 120 հազար մարդ, մեր ու մանուկ պիտի նստեն Արցախում ողբան, մենք էլ այստեղ քեֆ անե՞նք, աշխարհը մեզ ի՞նչ է ասելու, վերջիվերջո, ամոթ կա՞, այս չեղածները, որ եկել-դարձել են ղեկավար, առաջնորդ, ամոթ ունե՞ն։ Չեն բավարարվո՞ւմ այս ամենով, լավ, ի՞նչ են ուզում»,- նշեց Անդրանիկ սարկավագ Մանուկյանը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ ղեկավարությունը գիտակցաբար մեղք է գործում, երկիրը, սերունդը և այս հողն ափսոս են։
«Բոլորը հուդայի նման 30 արծաթ են վերցնում ու ծածուկ փախնում։ Լավ, ես ո՞ր ասպարեզը մատնանշեմ, որ կարելի էր այդ գումարն այնտեղ օգտագործել։ Այսօր մեզ առաջնայինը ի՞նչ է պետք՝ զենք է պետք, զենք, այս մարդիկ չհասկացան, որ զենքն իրենց հետ պետք է պահեն ու նոր աշխարհի հետ խոսեն։ Այսօր դիվանագիտությունը զենքի արտադրությունն է, որ գնան այնտեղ, ոչ թե՝ գլուխները կախած նստեն, որբի ու մուրացկանի նման ձեռքերը պարզեն, թե եկեք՝ օգնեք, չհասկացան, որ աշխարհը զենքն է տեսնում։ Այդ գումարը այլ տեղում ծախսելու տեղ չկա՞ր, թող ԿԳՄՍ նախարարը մտածի, ոչ թե իր գործառույթները թողնի, Նժդեհին փնովի։ Փաստորեն մենք հասել ենք Նժդեհի, Չաուշի, Անդրանիկի այն արժեքներին, որ նրանց մեկնաբանում ենք։
Սա պարզապես կապիկություն է, ես չգիտեմ՝ մենք ազգովի ի՞նչ ենք մտածում ու առհասարակ ի՞նչ ենք ուզում։ Ուրախություն անող մարդիկ իրենց ուրախությունը թող մի քիչ զուսպ անեն, 120 հազար մարդ է կոտորվում»,- եզրափակեց Անդրանիկ սարկավագ Մանուկյանը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)