Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ արտահերթ նիստ կգումարվի FlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթները Միխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկից Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսի Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Պետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Ferrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված է Արսենալը հերթական երեք միավորը վաստակեց ՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. Պեսկով Ֆրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարները

ԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված էԱրսենալը հերթական երեք միավորը վաստակեցՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանըՄանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբԿառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրըՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրըՄեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտԱյնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասինՌաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի ԱդրբեջանSwift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերումԿոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց ԼանսինՄաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներովՊետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինելՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված ենԵթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ ՓաշինյանՈւշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարարԱնթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ինՀուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակելՍաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներԱնվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվիՉունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասինՄենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա ԿալասԵրևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անցՄեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. ՄիրզոյանՄեկ առողջություն, մեկ ապագաՀավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքիԿանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆՂրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցը

Նա ստեղծված իրավիճակը նախկիններից որևէ մեկի գրպանը չի կարող գցել. Սուրեն Սուրենյանց

«Մենք պատրաստ ենք Երևան-Կապան կանոնավոր չվերթերի իրականացմանը,- օգոստոսի 17-ին Սյունիքի մարզպետի աշխատակազմի 2022 թվականի գործունեության հաշվետվության քննարկմանն ասել էր Նիկոլ Փաշինյանը և տեղեկացրել,- օգոստոսի 19-ին՝ Կապանի օրվա առթիվ, կլինի ներկայացուցչական չվերթ, որից հետո արդեն հաջորդ շաբաթ կսկսվեն կանոնավոր չվերթերը»:

Օգոստոսի 19-ը եկավ, օդանավը գնաց, բայց այդ չվերթն առանց անակնկալների չեղավ. տեղեկացանք, որ մինչ Երևանից ժամանող ինքնաթիռը վայրէջք կկատարեր «Սյունիք» օդանավակայանում՝ ըստ ականատեսների, Ադրբեջանի կողմից կրակահերթի ձայներ են լսվել։

Օդանավակայանի անվտանգության աշխատակիցները շենքից տարհանել են դիմավորողներին։ Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել, ինքնաթիռի մեջ են եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, փոխնախարարներ, ԶՊՄԿ-ի ղեկավարության անդամներ։

«Թռիչքների մասին հայտարարվել է՝ առանց անվտանգության բաղադրիչը հաշվի առնելու, այսինքն՝ մենք հերթական անգամ գործ ունենք փիառի էլեմենտ ունեցող հայտարարության հետ, որն անհրաժշետ անվտանգային բաղադրիչով ամրապնդված չէ,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս թռիչքին և դրա քաղաքական ենթատեքստին՝ նշեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ՝ հիշեցնելով, որ օդանավակայանից ընդամենը 100 մ հեռավորության վրա ադրբեջանական հենակետ կա, այն էլ՝ բարձունքում,- Հիմա կասեն՝ երկու թռիչք եղել է՝ Փաշինյանի և կառավարական անձնակազմի, բայց դա ոչինչ չի նշանակում, որովհետև, որպես կանոն, պաշտոնյաներով ուղղաթիռները չեն թիրախավորվում: Բայց ակնհայտորեն Ադրբեջանը հետո ամեն րոպե կարող է անվտանգային խնդիրներ ստեղծել՝ մանավանդ, որ նախօրեին՝ վարչապետի այցից հետո, կրակոցներով հասկացրին, որ թույլ չեն տալու Կապանի օդանավակայանի շագհագործումը՝ ինչպես Երասխում մետալուրգիական գործարանի կառուցումը, Սոթքի հանքավայրի շահագործումը և այլն»:

Սուրեն Սուրենյանցը շեշտեց՝ պարզ չէ, թե Փաշինյանի հայտարարությունն ինչ նպատակներ է հետապնդում:

«Ընդ որում, սա այն դեպքն է, որ նա ստեղծված իրավիճակը նախկիններից որևէ մեկի գրպանը չի կարող գցել, որովհետև ադրբեջանցիները 30 կմ-ից եկան-հասան օդանավակայանից մինչև 100 մետր հեռավորության վրա հենց իր թեթև ձեռքով. նա բանավոր պայմանավորվածություններ ունեցավ Ալիևի հետ»,- հավելեց նա:

Կա՞ հայտնի նախադեպ, երբ ցամաքային անվտանգ ճանապարհն իշխանությունների գործողությունների հետևանքով դառնում է վտանգավոր և փոխարինվում օդային ճանապարհով՝ մեր հարցադրումին ի պատասխան՝ քաղաքագետը շեշտեց.

«Նորմալ պետությունները տրանսպորտային հաղորդակցության դիվերսիֆիկացիա են անում, այսինքն՝ այնպես են անում, որ բոլոր ճանապարհներն անվտանգ լինեն, բայց այս պարագայում մասնագետներն ասում են, որ անվտանգությունը, նաև օդային ճանապարհի դեպքում, ապահովված չէ, և տնտեսապես էլ շահավետ չէ:

Այստեղ խնդիրը հետևյալն է, որ նա հերթական անգամ փորձում է պատրանք ստեղծել, թե ոչինչ տեղի չի ունեցել. եթե հիշում եք, երբ անկլավների մասին հարց հնչեց, նա հայտարարեց, թե՝ «եթե ճանապարհը սենց չի կարող անցնել, սենց կանցնի»:

Ուզում է ցույց տալ, որ ցամաքով դժվար է հասնել, օդով կհասնենք, եթե կրակեն, կասի՝ ցամաքային ճանապարհներ կան, և այլն»:

Մեր զրուցակիցն ամփոփելով՝ նկատեց, որ որևէ մեկը դեմ չէ չվերթերին, սակայն բոլորին հուզում է անվտանգության խնդիրը, քանի որ, ի վերջո, հանրությունը 100 անգամ ականատեսն է եղել Փաշինյանի հայտարարություններին, որոնք հետո տրամագծորեն հակառակ արդյունքն են տվել:

«Ասում էր՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», և այնպես է ստացվել, որ նա դարձել է «Արցախն Ադրբեջան է, և վերջ» կարգախոսի ջատագովներից:

Կարո՞ղ է ստացվի, որ ոչ միայն չվերթերը տեղի չունենան, այլև այդ հայտարարությունների ու մեկ-երկու թռիչքների պատճառով՝ թշնամու կողմից թիրախավորվի Կապան քաղաքը, թե չէ թռիչքներին ոչ ոք դեմ չէ, եթե դրանց անվտանգությունն ապահովված լիներ»,- եզրափակեց Սուրեն Սուրենյանցը:

Նշենք , որ «Սյունիք» օդանավակայանում ավիացիոն անվտանգության ծառայության տեսուչ, երրորդ հերթափոխի ավագ Ալբերտ Սարգսյանն օգոստոսի 18-ին հաղորդում էր տվել, որ նույն օրը ժ. 04:24-ին Ադրբեջանի կողմից վերահսկվող «Աղքյանդ» կոչվող վայրից «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ արձակվել է 3 կրակոց, որից 2-ը դիպչել են օդանավակայանի ժամանման սրահի և կարգավարի սենյակի արտաքին պատերին, ներթափանցել ներս, վնասել գույք, իսկ 3-րդ կրակոցի հետքերը չեն հայտնաբերվել, որոնք ունեցել են ազգային, էթնիկ բնույթի հանգամանքներով պայմանավորված սպանության նպատակ: Մեկնել են ՀՀ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննիսյանը, ՀՀ ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության պետ Կոստանդյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Մկրտչյանը և Սյունիքի մարզային քննչական վարչության պետ Գրիգորյանը:

Փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն՝ քր. վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար:

Հիշեցնենք նաև, որ Ադրբեջանի խորհրդարանի պաշտպանության կոմիտեի նախագահ Զ. Ասկերովը երեկ հայտարարել է. «Կապանի օդանավակայանը կունենա Ստեփանակերտի օդանավակայանի ճակատագիրը։ Այն կմնա՝ որպես թանգարանային նմուշ։ Հայաստանը պատրաստվում է սադրիչ գործողությունների, ինչպիսին Կապանի օդանավակայանի բացումն է։ Հայաստանը Ադրբեջանի հետ նման համաձայնություն չունի»։