Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ արտահերթ նիստ կգումարվի FlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթները Միխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկից Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսի Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Պետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Ferrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված է Արսենալը հերթական երեք միավորը վաստակեց ՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. Պեսկով Ֆրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարները

ԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված էԱրսենալը հերթական երեք միավորը վաստակեցՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանըՄանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբԿառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրըՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրըՄեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտԱյնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասինՌաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի ԱդրբեջանSwift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերումԿոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց ԼանսինՄաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներովՊետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինելՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված ենԵթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ ՓաշինյանՈւշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարարԱնթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ինՀուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակելՍաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներԱնվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվիՉունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասինՄենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա ԿալասԵրևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անցՄեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. ՄիրզոյանՄեկ առողջություն, մեկ ապագաՀավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքիԿանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆՂրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցը
Հայաստան

Իշխանության համար Երևանում հաղթելը շատ բարդ է լինելու. այդ ռեյտինգի պայմաններում գրեթե անհնար՝ առանց մեծ խախտումների. Վիգեն Հակոբյան

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը վստահ է՝ իշխանություններն ամեն ինչ անելու են, որ հաղթեն Երևանի ավագանու ընտրություններում, քանի որ այդ հաղթանակը, իշխանության դիրքերն ամրապնդելուց զատ՝ ունի կենսական, անվտանգային նշանակություն:

«Օրվա իշխանությունների համար, ի տարբերություն այլ իշխանությունների, իշխանություն կորցնելը կենսական նշանակություն ունի՝ ոչ միան ֆինանսական, ազդեցության լծակներ կորցնելու տեսանկյունից, այլև ֆիզիկական անվտանգության առումով,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց քաղտեխնոլոգը՝ հավելելով, որ այդ հաղթանակն առանց լուրջ խախտումների անհնար կլինի,- Իշխանությունները հասկանում են՝ ՀՀ քաղաքական կենտրոնը, ազդեցության ու ռեյտինգի առումով ամենասուր տեղը Երևանն է: Երևանը նաև ամենաընդդիմադիր կետն է ՀՀ-ում, և անգամ 2021 թվականի ընտրություններում Երևանում Նիկոլ Փաշինյանն ու իր խումբը չհավաքեցին մեծամասնություն: Այսինքն՝ իշխանությունների համար պրոբլեմատիկ է Երևանը:

Այս հաղթանակով իշխանությունները նաև կփորձեն վերադարձնել փաստացի կորցրած լեգիտիմությունը, որովհետև նախորդ ընտրություններում նրանք եկել էին այլ կարգախոսներով, մասնավորապես՝ Արցախի հարցի շուրջ, բայց վերընտրվելուց հետո, ըստ էության, Արցախը հանձնում են, ասել է թե՝ այլևս լեգիտիմ չեն կարող լինել:

Իշխանության համար Երևանում հաղթելը շատ բարդ է լինելու և այդ ռեյտինգի պայմաններում գրեթե անհնար՝ առանց մեծ խախտումների: Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ ՔՊ ռեյտինգը 10 տոկոսից չի անցնում»:

Անդրադառնալով վարչական ռեսուրս կիրառելու մասին ահազանգերին՝ Վիգեն Հակոբյանը նկատեց, որ այդ ռեսուրսի օգտագործումը սկսվել է դեռ Տիգրան Ավինյանի՝ փոխքաղաքապետ նշանակվելուց հետո:

Հիշեցնենք՝ դեռ մեկ ամիս առաջ «Փաստերի ստուգման հարթակը» մի հետաքննություն հրապարակեց, որի համաձայն՝ իշխող ուժը համայնքապետերի միջոցով հավաքագրում է Երևանի քաղաքապետի իր թեկնածու Տիգրան Ավինյանի օգտին քվեարկողների տվյալները։ Գործընթացն էլ համակարգում է ՔՊ-ի վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանը։

«Այժմ էլ, ըստ մամուլի հրապարակումների, հայտնի դարձավ, որ շտաբների ղեկավարներ են դնում վարչական շրջանների ղեկավարների, այսինքն, ինչպես հին ու բարի ժամանակներում, ինչի պատճառով նաև իբրև թե այդ հեղափոխությունն էր արվել,- հավելեց նա՝ հիշեցնելով, որ անգամ ԿԸՀ նախագահն է իշխանության նախկին թիմակիցը, նրանց կուսակից ընկերը,- Բայց դա ևս չի հերիքելու, և ինչպես դարձյալ մամուլն է գրում, փորձում են աշխատել նաև ընտրությունների հին «տասովշիկների» հետ, հին քրեական և թաղային հեղինակությունների են գործի դրել, նրանց, որոնց ապօրինի գույքն են իբրև թե բռնագանձում. ամենայն հավանականությամբ, ապօրինի գույքը չբռնագանձելու գինը լինելու է սպասվող ընտրություններում գործող իշխանությունների համար տարվող աշխատանքը»:

Ըստ նրա՝ առաջադրված կուսակցությունների բազմազանությունը ևս նորություն չէ, որովհետև հայաստանյան ընտրությունները հազվադեպ է լինում, որ տասը թեկնածուից կամ կուսակցությունից պակաս առաջադրումով լինեն:

«Այդ ուժերը տարբեր խնդիրներ ունեն: Կան կուսակցություններ, որոնք սփոյլեր կուսակցություններ են, որոնց նպատակն է այս կամ այն մայր կուսակցության համար աշխատել և ոչ միայն փորձել փոշիացնել մրցակիցների ձայները, այլև քարոզչական ասպարեզում անել այն, ինչ մայր կուսակցությունն իր պատվից ցածր է համարում (սև քարոզչություն կոնկրետ մրցակցի նկատմամբ): Կան կուսակցություններ, որոնք ընդամենը քաղաքական դաշտ մտնելու հայտ են ներկայացնում. այսինքն՝ իրենց դեբյուտն է:

Իրականում, կարծում եմ, կան մի քանի քաղաքական ուժեր, որոնք խնդիր ունեն այս կամ այն եղանակով հաղթել:

ՔՊ-ի խնդիը ծանր է, որովհետև պետք է վերցնի 50+1, որ վերարտադրի իր իշխանությունը, իսկ այս ռեյտինգի պարագայում դա տեսական է: Կան քաղաքական ուժեր, ինչպես, օրինակ՝ «Ապրելու երկիր»-ը, որոնք նույպես խոսում են հաղթանակի մասին՝ միաժամանակ չբացառելով, որ եթե չլինեն հաղթանակի համար անհրաժեշտ ձայները, կարող են կոալիցիա կազմել ոչ իշխանական այլ կուսակցությունների հետ, որոնք կանցնեն անցողիկ շեմը: Շատ հնարավոր է, որ Հայկ Մարությանի ցուցակն էլ շանսեր ունի՝ նաև հետագայում որևէ կոալիցիայի բաղկացուցիչ մաս կազմելու:

«Մայր Հայաստան»-ն ի սկզբանե հայտարարել է, որ իր խնդիրը քաղաքական է՝ իշխանափոխությունը, և այս պարագայում գերխնդիր չի դնում իր համար լուրջ արդյունքի հասնել: Նման պարագայում իրենք պետք է կարողանան նաև համապատասխան ալիք սկսել փողոցում:

Ամեն դեպքում, պետք է հաշվի առնենք, որ Երևանի ընտրություններն իրենց բնույթով չեն կարող լինել զուտ համայնքային ընտրություններ, որովհետև Երևանը ՀՀ քաղաքական ուղեղն ու սիրտն է, քաղաքական թրենդներն այստեղ են ձևավորվում, և ես կարծում եմ՝ այստեղ հաջողության կարող են հասնել այն քաղաքական մասնակիցները, որոնք կներկայանան քաղաքական և քաղաքային ծրագրերի հիբրիդով»,- նշեց Վիգեն Հակոբյանը:

Դիտարկմանը, թե կոնկրետ ուժերի դեպքում՝ ինչպես, օրինակ, «Ապրելու երկիր» կուսակցությունն է, կամ Հայկ Մարությանի գլխավորած ցուցակը, ընդդիմություն ընկալվելու համար չի՞ խանգարում արդյոք նրանց տարբեր անդամների՝ նախկինում իշխանության մաս կազմելը, քաղտեխնոլոգն արձագանքեց.

«Իհարկե, դա իր ազդեցությունը թողնում է տրամադրությունների վրա. եթե մենք արմատական ընդդիմություն ենք համարում մեր տիտուլային ընդդիմությանը, որի մի մասը «Մայր Հայաստան» դաշինքում է: Այս առումով՝ չեմ կարծում, որ իրենք իրենց դիրքավորում են՝ որպես արմատական ընդդիմություն. պարզ է, որ կա կենսագրություն, կա ինչ-որ ժամանակին անցած ճանապարհ, որը որոշակի խոսակցությունների առիթ է տալիս:

«Ապրելու երկրի» պարագայում, ըստ իս, պրոցեսի վրա ազդեցություն կունենա հանգամանքը, թե արդյո՞ք այդ կուսակցության դե ֆակտո առաջնորդը՝ Ռուբեն Վարդանյանը, ով այսօր Արցախում, ըստ էության, ընդդիմությունն է ղեկավարում, որքանով ուղղակիորեն կդիրքավորվի որպես այդ կուսակցության առաջնորդ. դիրքավորման դեպքում՝ կուժեղացնի կուսակցության դիրքերը»:

Սեպտեմբերի 17-ին սպասվող Երևանի ավագանու ընտրությունների համար առաջադրվել է 14 քաղաքական ուժ. 13 կուսակցություն՝ «Հայաստանի եվրոպական», «Ժողովրդավարական համախմբում», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանուն սոցիալական արդարության», «Ուժը հայրենյաց», «Հանրային ձայն», «Ազգային առաջընթաց», «Հաղթանակ», «Ապրելու երկիր», «Հանրապետություն», «Միացյալ Հայաստան», «Արդար Հայաստան», «Լուսավոր Հայաստան» և կուսակցությունների մեկ դաշինք՝ «Մայր Հայաստան»-ը, որի կազմում «Երկիր Ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցություններն են:

Այսօր վերջին օրն է, որ կիրականացվի առաջադրված կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի գրանցումը: Գրանցումից հետո եռօրյա ժամկետում ԿԸՀ-ն կհրապարակի ընտրական ցուցակները, իսկ նախընտրական քարոզարշավը կմեկնարկի օգոստոսի 23-ից և կտևի մինչև սեպտեմբերի 15-ը։