Կիևում հայտարարել են, որ Ուկրաինայում պատերազմի սառեցումը կտրուկ կավելացնի աշխարհում հակամարտությունների թիվը
Ուկրաինայում հրադադարի և պատերազմի սառեցման ցանկացած սցենար ներկա իրավիճակում կնշանակի միայն մեկ բան՝ Ռուսաստանի փաստացի հաղթանակ և Պուտինի անձնական հաղթանակ։ Այս մասին սոցիալական ցանցերում գրել է Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը։
«Միջազգային իրավունքը վերջնականապես կկորցնի ողջ ուժը, և կներդրվի «ջունգլիների օրենքը»։ Պատերազմը կդառնա քաղաքական նպատակներին հասնելու գործիք, իսկ հակամարտությունների ու քաոսի թիվն աշխարհում կտրուկ կավելանա։ Բոլորը կսկսեն մտածել, որ որ աշխարհի լուռ համաձայնությամբ հնարավոր է ներխուժել մեկ այլ երկիր, գրավել դրա մի մասը, այնտեղ կոտորած կազմակերպել և ուժի իրավունք հաստատել այս տարածքում։ Սա մեծ պարտություն կլինի արևմտյան աշխարհի համար և կավարտի ներկայիս համաշխարհային անվտանգության կարգը»,- գրել է նա։

















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են