Արցախցին իր հողը երբեք չի լքել․ հիմա ինչո՞ւ պիտի լքենք․ մեր խնդիրներն էլ ուրիշները չեն լուծելու, մենք պիտի լուծենք․ Խնապատի համայնքապետ
Ադրբեջանի կողմից պաշարված Արցախում կյանքն օրեցօր ավելի ու ավելի է բարդանում։ Կտրված լինելով արտաքին աշխարհից՝ 120 հազար մեր հայրենակիցներն այնտեղ ստիպված են գոյատևել բացառապես տեղում արտադրվող մթերքի հաշվին, այսինքն՝ գյուղմթերքի։ Ցավոք, եղանակյի պայմանները ևս այս տարի շատ անբարենպաստ էին։
80 հա ցորեն էինք ցանել, ընդամենը 37 հա հնձել։ Մնացածը անգամ կոմբայն չի մտել, որովհետև բերք չկար։ ԹԵ ցորենի, թե գարու բերքատվությունն ահավոր ցածր էր այս տարի․ 37 հա-ից էլ ընդամենը 27 տոննա ցորեն ենք հնձել։ Անգամ անասնակեր չկա, չգիտեմ՝ ոնց ենք պահելու անասուններին»,-«Փաստինֆո»-ին ասում է Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի ղեկավար Սամվել Շահրամանյանը։
Ցորենի համեմատ՝ բանջարաբոստանային կուլտուրաները քիչ թե շատ կան։ Անգամ Ստեփանակերտի բնակիչներին օգնելու ցանկություն ունեն գյուղացիները։
Եթե վառելիք լիներ, եղած բերքից կհավաքեինք, կտանեինք Ստեփանակերտ, որ էն ժողովուրդը յոլա գնան։ Գյուղում էլի ոչինչ, կարողանում ենք բանջարեղենով յոլա գնալ, իսկ քաղաքում խայտառակ վիճակ է։ Որ տրասնպորտ կար դեռ, ամրդիկ իրենց բարեկամների, ծանոթների համար տանում էին, հասցնում էին, հիմա ոչ մի բանով չեն կարողանում օգնել։ Մինչև Ստեփանակերտ 22 կմ է։ Որ անհրաժեշտ է լինում գնալ, էլի ոտքով գնում են։ Օրինակ, մի երկու օր աաջ գյուղացիներից մեկը ոտքով գնացել է Ստեփանակերտից դեղ բերել մոր համար, բայց վեշով ինչպե՞ս գնան էս 39 աստիճան շոգին»,-ասում է համայնքապետը։
Խնապատի բնակիչները շրջկենտրոն՝ Ասկերան վաղուց արդնե ոտքով են գնում։ հեռավորությունը շուրջ 3 կմ է․ դրանից չեն նեղվում, ինչ ու երբ պետք է լինում՝ տանել-բերելու համար, անում են։
Շահրամանյանն անկեղծանում է՝ կյանքը միանգամից դժվարացել է Արցախում, բայց 1990-ականներին շատ ավելի ծանր էր վիճակը, ուղղակի ժողովրդի ոգին էր անկոտրում։
«1990-ականների ոգին՝ որտեղ, հիմիկվանը՝ որտեղ։ Պատրաստ էինք սոված էլ մնալ, ոտքով էլ տեղաշարժվել, բայց հաղթանակել։ Հիմա էլ կարող ենք դա անել, համոզված եմ, միայն թե առաջնորդ է պետք։ Թուրքը նույնն թուրքն է, վախեբալու, կոտրվելու բան չկա։ Ցավն այն է, որ մի ոչնչություն ծնկի է իջել թուրքի առաջ ու ուզում է, որ ժողովուրդն էլ իջնի։ Մեզ ընդամնեը առաջնորդ է պետք, որ համախմբի ազգին։ Հենց որ դա եղավ,ա մեն ինչ լավ կլինի»-վստահեցնում է Շահրամանյանը։

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում