Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ արտահերթ նիստ կգումարվի FlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթները Միխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկից Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսի Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Պետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Ferrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված է Արսենալը հերթական երեք միավորը վաստակեց ՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. Պեսկով Ֆրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարները

ԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված էԱրսենալը հերթական երեք միավորը վաստակեցՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանըՄանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբԿառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրըՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրըՄեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտԱյնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասինՌաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի ԱդրբեջանSwift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերումԿոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց ԼանսինՄաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներովՊետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինելՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված ենԵթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ ՓաշինյանՈւշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարարԱնթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ինՀուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակելՍաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներԱնվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվիՉունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասինՄենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա ԿալասԵրևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անցՄեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. ՄիրզոյանՄեկ առողջություն, մեկ ապագաՀավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքիԿանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆՂրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցը

Արայիկ Հարությունյանի եղբայրը՝ գովազդային շուկայի խոշոր խաղացողի ֆինանսական տնօրեն.

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի եղբայրը՝ Արման Հարությունյանը, 2020-ից «Մեդիա Հաուս Արմենիա» ընկերության ֆինանսական տնօրենն է։ «Մեդիա Հաուս Արմենիա»-ի 50 տոկոսի սեփականատերը պետությունն է՝ հանձին Հանրային հեռուստաընկերության, մյուս 50 տոկոսը պատկանում է քաղաքացի Վարդան Գրիգորյանին։

Այս ընկերությունը ներկայում հայաստանյան հեռուստատեսային գովազդի վաճառքի խոշոր խաղացողներից է։ ««Մեդիա Հաուս Արմենիան» հեռուստատեսային գովազդի վաճառքի միասնական կենտրոն է, որը շուկայի վերադասավորման արդյունքում 2020-ից իրականացնում է մի շարք հայաստանյան հեռուստաալիքների գովազդային եթերաժամանակի վաճառք»,- ասվում է ընկերության ֆեյսբուքյան էջում։

Արման Հարությունյանը ՍիվիլՆեթին պարզաբանեց, որ ընկերությունում աշխատում է 2020-ից։ Սա այն ժամանակահատվածն է, երբ կառավարությունը որոշեց Հանրային հեռուստաընկերությանը թույլատրել գովազդներ ցուցադրել և եկամուտներ ստանալ։ Ենթադրվում է, որ «Մեդիա Հաուս Արմենիա»-ն ստեղծվել է դեպի Հանրային հեռուստաընկերություն գովազդների հոսքով զբաղվելու, դրանք կառավարելու ու գովազդների վաճառքը կազմակերպելու նպատակով։

Արման Հարությունյանն ասաց՝ տեղյակ չէ, թե ինչու է Հանրային հեռուստաընկերությունը որոշել բաժնետեր դառնալ այս ընկերությունում։ Հանրային հեռուստաընկերությունից էլ խնդրեցին գրավոր հարցում ուղարկել՝ պարզաբանելու ընկերության բաժնեմասի ձեռքբերման գործարքը։

«Ես այդ իրավական գործընթացներից տեղյակ չեմ։ Նախօրոք հենց այդպես գնացել է գործընթացը։ Մյուս կողմն էլ պետք է լինի «Շանթ» հեռուստաընկերությունը, հիմա գրանցման փուլում է, ինչքան գիտեմ։ Ամեն դեպքում՝ ինչ գործարք է եղել ու ինչպես է եղել, չեմ կարող ասել։ Ես այս ընկերությունում ընդամենը վարձու աշխատող եմ ու մնացած գործընթացներից տեղյակ չեմ, ոչ էլ դրանք իմ տիրույթում են»,- ասաց Հարությունյանը։

Արման Հարությունյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք իր եղբոր՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գործոնն ազդել է, որ Հանրային հեռուստաընկերությունը որոշի բաժնեմաս ձեռք բերել այն ընկերությունում, որտեղ նրա եղբայրը տնօրեն է։ Պատասխանեց, որ որևէ կերպ չի ազդել։

«Ես այս ընկերությունում սկսել եմ աշխատել այն ժամանակ, երբ այն ստեղծված է եղել, ես մի քանի ամիս հետո եմ անցել աշխատանքի ու մինչև իմ աշխատանքի ընդունվելը «Հանրային» ու «Շանթ» հեռուստաընկերությունների հետ կապված գործընթացներն արդեն մեկնարկած են եղել, բայց որոշ իրավական բաներով նոր է գրանցվել»,- նշեց Հարությունյանը։

Նրա խոսքով՝ ընկերությունը երկու հեռուստաընկերության գովազդի րոպեների, ինչպես նաև «Հանրային հեռուստաընկերության լրատավական էջի» վաճառքով է զբաղվում։

Media.am-ին Հանրայինին տրամադրած տեղեկության համաձայն՝ երեք տարիների ընթացքում Հանրայինը առևտրային գովազդի ցուցադրման համար ստացել է ընդհանուր առմամբ 1,361 մլրդ դրամ, ներառյալ ԱԱՀ-ն։ Գեներացված առևտրային գովազդի գծով եկամուտների վերաբերյալ տեղեկատվությունը հետևյալն է․

2020 թ․ – 154,2 մլն դրամ, ներառյալ ԱԱՀ,
2021 թ․ – 517,8 մլն դրամ, ներառյալ ԱԱՀ,
2022 թ․ – 689 մլն դրամ, ներառյալ ԱԱՀ։
Արման Հարությունյանը 2018-ից Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ է։ Իշխանափոխությունից հետ նա սկսել է ակտիվ գործունեություն ծավալել գովազդի ոլորտում։ 2018-ի սեպտեմբերից «Արտաքին գովազդի խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահն է։ ՀԿ-ի գործունեությունը, սակայն, ներկայում սառեցված է։

Ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի՝ Հարությունյանի աշխատավարձը ձևավորվել է «Մեդիա Հաուս Արմենիա» ՍՊԸ-ից։ Մեկ տարվա ընթացքում նա ստացել է ավելի քան 9 մլն դրամ եկամուտ, 748 հազար դրամ էլ ստացել է Երևանի քաղաքապետարանից։ Վերջինը, հավանաբար, որպես ավագանու անդամ կատարած ծախսերի փոխհատուցումն է։

Հարությունյանը 2021-ի հունիսի դրությամբ ունեցել է ընդամենը 210 000 կանխիկ դրամ, ինչպես նաև բանկում 2,5 մլն դրամի ավանդ։

2022-ի վերջին Հարությունյանը և նրա կինը 39,2 մլն դրամով բնակարան են ձեռք բերել «Դեֆանս Հաուզ» կառուցապատողից՝ ներգրավելով 25,4 մլն դրամ վարկ: Հարությունյանից հետաքրքրվեցինք, թե մնացած գումարը, որը 13 մլն դրամից ավելի է՝ ինչպես են վճարել ինքն ու կինը։ Ասաց՝ մինչ այդ ավանդ է ունեցել, որը բանկից հանել է, բացի այդ կնոջ միջոցներն են օգտագործել։

Հարությունյանի կինը՝ Նինա Շահբազյանը, աշխատում է ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկում»՝ որպես սպասարկման բաժնի ղեկավար։

Այս տարի ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ Շահբազյանն ունի 22 մլն դրամից ավելի բանկային ավանդ, իսկ կանխիկ եղանակով՝ 4 050 դոլար ու 6 մլն դրամ։ Շահբազյանը կանխիկ է պահում իր միջոցների մի մասը։

Հեռուստաշուկայում ու հատկապես հեռուստատեսային գովազդի ոլորտում իշխանությունների հետ փոխկապակցված անձանց մասնակցությունը նոր երևույթ չէ հայաստանյան իրականությունում։

Մինչև 2018-ը հեռուստադաշտում հիմնական խաղացողը Սերժ Սարգսյանի փեսա՝ Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի «ՊանԱրմենիան մեդիա գրուպ»-ն էր։ Այն ակտիվ գործունեություն էր ծավալում գովազդային հոսքերի, վարկանիշների ու քաղաքական պատեհապաշտության տեսանկյունից։ Այս ընկերությունը չուներ նաև մրցակից ու մենաշնորհային դիրք էր զբաղեցնում, սակայն 2018-ի իշխանափոխությունից հետո մասնատվեց։

Այժմ, ըստ էության, նոր իշխանության հետ գալիս են նոր խաղացողներ։