Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ արտահերթ նիստ կգումարվի FlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթները Միխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկից Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսի Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Պետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Ferrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված է Արսենալը հերթական երեք միավորը վաստակեց ՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. Պեսկով Ֆրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարները

ԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված էԱրսենալը հերթական երեք միավորը վաստակեցՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանըՄանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբԿառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրըՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրըՄեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտԱյնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասինՌաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի ԱդրբեջանSwift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերումԿոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց ԼանսինՄաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներովՊետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինելՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված ենԵթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ ՓաշինյանՈւշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարարԱնթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ինՀուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակելՍաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներԱնվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվիՉունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասինՄենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա ԿալասԵրևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անցՄեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. ՄիրզոյանՄեկ առողջություն, մեկ ապագաՀավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքիԿանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆՂրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցը

Փաշինյանն Ալիևի հետ միասին որոշել են Արցախը շրջափակել, իսկ Հայաստանն ամեն ինչ անում է, որ բեռները տեղ չհասնեն․ Հայկ Նահապետյան

Քանի դեռ Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթաց տեղի չի ունեցել, ճանապարհներն ապաշրջափակված չեն, ռազմագերիները վերադարձված չեն, և Արևմուտքի «կուրացիայով» էլ նոր իրավիճակ է ստեղծվել Լաչինի միջացքի փակման հետ կապված, այս դեպքում ցանկացած այսպես կոչված պայմանագիր խաղաղություն չի բերելու։

Այս մտահոգությունները հաշվի առնելով է ՌԴ ԱԳՆ հայտարարում, որ Բաքվի և Երևանի միջև «հում» խաղաղության պայմանագիրը նոր կոնֆլիկտների կհանգեցնի։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ընդգծեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ խոսելով Մոսկվայի հայտարարության մասին։

«Ադրբեջանի ղեկավարն ասում է, որ Հայաստանի և իր երկրի միջև սահմանները ոչ թե պետք է որոշեն քարտեզներով, այլ՝ իրավական ակտերով։ Նա նաև ասում է, որ սահմանազատման համար իր հիմք չէ 1991 թվականի Ալմաթի հռչակագիրն ու 75 թվականի ռազմական քարտեզները, որոնք գտնվում են ՌԴ-ի գլխավոր շտաբում։ Եթե Ադրբեջանն ասում է՝ «ես ճանաչում եմ Հայաստանի առնվազն 10 հազար քմ կմ տարածք», իսկ մնացածն իրենը չէ։ Թե ո՞ւմն է, հետո կերևա։ Օրինակ՝ Գյումրին և հարակից տարածքները ժամանակին Թուրքիայինն էր, Սյունիքը, Վայքը, Եղեգնաձորը, Սյունիքը, Սևանի մի մասը, Արարատի մի մարզը, Տավուշի մի մարզը դրանք բոլորն Ադրբեջանին են եղել։ Եթե չկա դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթաց, որը փայլուն կերպով ձախոց Փաշինյան- Ալիև տանդեմը Էրդողանի հովանավորությամբ, ապա ի՞նչ խաղաղության պայմանագրի մասին է խոսքը։ Դա թուղթ է, որը երբևէ կյանքի չի կոչվի։ Եվ Ադրբեջանը ցանկացած ռազմական ագրեսիա կարող է անել՝ ասելով, որ ինքը վերաճշգրտում է իր սահմանները։ Ռուսաստանն այս ամենի վերաբերյալ է իր մտահոգությունները հայտնում։ Իսկ Արևմուտքը գործընթացների մեջ է ներքաշվում, որպեսզի Հայաստանից առավելագույն զիջումներ կորզեն Ադրբեջանը և Թուրքիան և մեր երկրին կանգնեցնեն կոտրած տաշտակի առջև՝ 10 հազար քառակուսի կիլոմետրով։ ՌԴ-ն էլ մեր փաստաթղթավորված դաշնակիցն է, անհանգստություն է հայտնում, նա կենացների դաշնակից չէ»,- նկատեց փորձագետը։

Նահապետյանի պնդմամբ՝ Մոսկվային ձեռնտու չէ, որ Հարավային Կովկասում իր դաշնակիցը կրի հերթական պարտությունը։

Դիտարկմանը, թե ՌԴ-ն կատարո՞ւմ է Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ իր ստանձնած պարտավորությունները, նա մատնանշեց, որ նախ պետք է փաստերով ապացուցել՝ ինչ չի կատարում Մոսկվան։

Հստակեցրեցինք, որ հայաստանյան իշխանությունների մեղադրանքները ՌԴ-ի հասցեին պայմանավորված են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակով։ Փորձագետն էլ իրողությունը հետևյալ կերպ բացատրեց․ «Լաչինի միջանքով անցակետ դրել են Փաշինյանն ու Ալիևը։ Անցակետ տեղադրվելուց առաջ գործընթացներ տեղի ունեցան, որին մասնակցեց նաև մեր երկիրը։ Տեղ գյուղի մոտ թույլատրվեց, որ ադրբեջանը բարձունքներում հենակետեր տեղադրի, իսկ հայկական կողմը չխոչընդոտեց։ 3 օր անց միայն Հայաստանն ինքն էլ հենակետ տեղադրեց, որն աբսուրդի ժանրից է, և միջադեպ տեղի ունեցավ»։

Ըստ մեր զրուցակցի՝ այս ամենից հետո տեղի ունեցավ Փաշինյան-Ալիև երկրորդ օպերացիան, այն է՝ երբ ադրբեջանցիները Հակարիի կամուրջի մոտ դրոշ բարձրացրեցին, Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը գրեց, թե ռուս խաղաղապահներն օգնում են ադրբեջանցիներին, որ մեր տարածքում Ադրբեջանի դրոշը տեղադրվի։

«Հետո պարզվեց, որ կեղծիք է եղել, տեղադրված դրոշը ռուսներին ձեռք չէր տալիս։ Ռուսական կողմն, այնուամենյանիվ, բանակցությունների արդյունքում դրոշն իջեցրեց։ Տարածված տեսանյութերից ակնհայտ էր, որ ռուսներն ամեն ինչ անում էին, որ Հակարիի կամրջի վրա ադրբեջանական դրոշ չտեղադրվի։ Ադրբեջանն ասեց, որ հայկական կողմից կրակոց է եղել, որից իրենք վիրավոր ունեն։ Ասացեք, խնդրեմ, ռուսների մեղավորությունն այստեղ ո՞րն է, իսկ հայկական կողմի մի կրակոցը պատրվակ դարձավ, որ փակեն անցակետը։ Հիմա ռուսական կողմն իր պարտականությունները չի կատարո՞ւմ, թե՞ Փաշինյանն Ալիևի հետ պայմանավորված համատեղ որոշել են Արցախը շրջափակել»,- հարց բարձրացրեց Նահապետյանը։

Հաջորդ օպերացիան, ռազմական փորձագետի կարծիքով, Հայաստանից Արցախ տարվող հումանիտար օգնության տեղափոխման հարցն է։ Նա նշեց, որ, ըստ հայկական կողմի, ռուս խաղաղապահներն են մեղավոր, որ այդ բեռները չեն կարողանում հասցնել Արցախ։ Նահապետյանը սա ևս համարում է Փաշինյան-Ալիև հերթական պայմանավորվածության արդյունքը։

«ՀՀ պաշտոնյաններն ասեցին, որ ռուսական կողմին իրազեկել են բեռների տեղափոխման համար։ Որպես իրազեկված փորձագետ ասում՝ կեղծիք են տարածում ռուսական կողմին իրազեկել, չի նշանակում դրական պատասխան ստանալ Ադրբեջանից։ Երբ մեքենաները շարժվել են, ռուսական կողմը տեղեկացված է եղել դրա նախորդ օրը, և հայերը չեն իմացել, թե ադրբեջանցիներն ինչ պատասխան են տվել։ Հայաստանն ամեն ինչ անում է, որ այդ բեռները չհասնեն Արցախ։ Փաշինյանն այս հարցում բարձրացրեց Ալիևի վարկանիշը, որպեսզի արցախցիները տեսնեն, որ ռուսական կողմը ոչինչ չի անում, միջազգային կառույցները ևս, և ընդունեն Ալիևի՝ Աղդամով հումանիտար օգնություն ստանալու առաջարկը»,- եզրափակեց նա։