Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ արտահերթ նիստ կգումարվի FlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթները Միխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկից Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսի Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Պետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Ferrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված է Արսենալը հերթական երեք միավորը վաստակեց ՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. Պեսկով Ֆրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարները

ԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված էԱրսենալը հերթական երեք միավորը վաստակեցՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանըՄանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբԿառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրըՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրըՄեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտԱյնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասինՌաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի ԱդրբեջանSwift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերումԿոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց ԼանսինՄաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներովՊետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինելՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված ենԵթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ ՓաշինյանՈւշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարարԱնթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ինՀուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակելՍաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներԱնվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվիՉունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասինՄենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա ԿալասԵրևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անցՄեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. ՄիրզոյանՄեկ առողջություն, մեկ ապագաՀավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքիԿանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆՂրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցը

Հիմա էլ զուգահեռ են փչում

Euronews-ը, փաստորեն, այնքան պարապ է մնացել, որ զուգահեռ հարցազրույց է վերցրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից՝ 44-օրյա պատերազմի երկու հանցագործներից: Այս զույգը վաղուց պետք է կանգնած լիներ միջազգային դատարանի առջև, մինչդեռ մենք ականատեսն ենք նրանց դիտավորյալ ռեաբիլիտացիայի: Իսկական գժանոց:

Եվ որքան դատարկախոս են երկուսն էլ: Նույն լրատվամիջոցին հարցազրույց են տալիս, թվում է, ամենակարևորի մասին, բայց ոչ մի նոր բան չեն ավելացնում արդեն հարյուր անգամ ասվածին: Ալիևը փչում է, հետևից՝ Նիկոլը, Նիկոլն է փչում՝ Ալիևն է հետևից փչում: Միակ նոր բանը, որ իմացանք Նիկոլից, դա այն էր, որ Բրյուսելում սրանք ինչ-որ հաստափոր փաթեթ են կազմել՝ չկատարված պարտավորությունների ու խոստումների, և փաթեթի անունն էլ դրել են աուդիտ: Թե ում է պետք այդ փաթեթը, չենք կարող ասել, բայց մի բան հստակ է, որ մինչ Նիկոլն ու Ալիևը տարբեր բանակցային հարթակներում գյալաջիով են զբաղված, մինչ նրանց բանակցությունների արդյունքում բացառապես չիրականացված խոստումների ու պարտավորությունների փաթեթներ են ձևավորվում, Արցախում 120 հազար հայ տառապում է քաղցից ու հիվանդություններից, առաջին անհրաժեշտության ապրանքների բացակայությունից, գազի և էլեկտրաէներգիայի անջատումից: Էականն այն չէ, որ այդ 120 հազար մարդիկ հայեր են, դեմ են Ադրբեջանի կազմում լինելուն և Ադրբեջանի օրենքներով ապրելուն: Առաջնային խնդիրն այս պահին հումանիտար աղետն է, որի դեմը առնել է պետք: Ալիևն փչում է՝ ոչ մի շրջափակում էլ չկա, հետևից Նիկոլն է փչում՝ բեռը տարել-հասցրել եմ, բայց ներս չեն թողնում, «Կարմիր խաչն» անզոր է: Փչելու հերթը կրկին հասնում է Ալիևին՝ թե բա «Կարմի խաչի» բեռնատարներում մաքսանենգ ապրանք ենք բռնել, իսկ վարորդներն էլ տարբերանշաններով հագուստներ են կրել: Սրան էլ հետևում է Նիկոլի հերթական փչոցը և այսպես շարունակ:

Ալիևն ասել է նաև, որ մինչև տարեվերջ հնարավոր է խաղաղության պայմանագիրը կնքվի, քանի որ իրենք տարածքային պահանջներ չունեն Հայաստանից և ուզում են, որ Հայաստանն էլ իրենցից տարածքային պահանջներ չունենա և բացի Նախիջևանի հետ կապող միջանցքը: Իսկ ինչ վերաբերում է «Լեռնային Ղարաբաղի» հայ «փոքրամասնությանը», ապա նրանք կարող են կամ որպես մեր քաղաքացիներ մնալ այնտեղ կամ հեռանալ: Այստեղ Նիկոլի մատը մնում է համապատասխան տեղում: Մի բան պիտի ասի՞, թե՞ ոչ, պիտի հիշի՞ իր հայտարարությունները Արցախը Ադրբեջանի մաս հռչակելու վերաբերյալ, թե՞ ոչ: Եվ շուռ է տալիս թեման, խուսափում, ընկնում պեչենու բաղերը՝ իբր ինքն ու Ալիևը երկու տարբեր ժողովուրդների կողմից ընտրված ղեկավարներ են, ու իրենց հանդիպումներում, իբր, այդ ժողովուրդներն են խոսում միմյանց հետ: Բա չասե՞մ, տո այ Նիկոլ, դու իմ ընտրած ղեկավարը չես և իմ անունից իրավունք չունես որոշելու, թե ես ինչ խոսեմ ադրբեջանցիների հետ, որոնց ընտրած ղեկավարն, ահա, 8 ամիս է եղեռն է իրագործում Արցախում: Ադրբեջանի պետական հեռուստատեսությունները մեկ րոպե անգամ չեն դադարում Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան» անվանելուց, իսկ դու եկել մեր ու ադրբեջանցիների միջև ինչ-որ խաղաղությունից ես բարբաջում: Դու արդեն քանիցս խոսել ես տարեվերջին սպասվող խաղաղության պայմանագրի մասին: Փչե՞լ ես, թե՞ ինչպես Ալիևն է ասում, նման բան իսկապես հնարավոր է: Ընդամենը մեկ հարց ունեմ այս կապակցությամբ՝ ի՞նչ է գրված այդ պայմանագրում Արցախի մասին: Թե տղա ես, Փաշինյան, խոստովանիր, որ պատրաստ ես Արցախն գրավոր ճանաչել Ադրբեջանի կազմում: Տեսնում եմ՝ կմկմում ես, էլ տեղ չունես փչելու: Տարեվերջն էլ, ինչպես ասում են սարերի հետևում չէ: Կամ ստիպված ես լինելու Ալիևի պահանջներով խաղաղության պայմանագիր ստորագրել, կամ հեռանալ ընդմիշտ:

Հ.Գ. Նկատեցի՞ր, Նիկոլ, որ այստեղ ոչ մի բառ չգրեցի 44-օրյա պատերազմում մեր կրած խայտառակ պարտության մեղավորների մասին: Դա միանգամայն առանձին թեմա է, Նիկոլ, որ վերաբերում է 2021թ, արտահերթ ընտրություններին նախորդած քո ղեկավարման ժամանակահատվածին: Այս թեմայով, անկախ այն բանից, թե ինչ մանիպուլյացիաներ կանեք խաղաղության պայմանագրի շուրջ, դու և Ալիևը խոսելու եք ոչ թե Euronews-ի բառադի ունկնդիրների, այլ Հայաստանի և Արցախի դատարանի առջև: