Ոչ մեկս կապ չենք հաստատել, մինչև հիմա որևէ տեղեկություն չունենք.Ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դուստր
Քույրերս, եղբայրներս, մայրս, բոլոր հարազատներս գտնվում են Արցախում, եւ այսօր հույս դուք եք, խնդրում եմ՝ ինձ միայնակ չթողնել, եղեք ինձ համար քույր, եղբայր, մայր, հայր, հորեղբայր, մորաքույր. Խնդրում եմ, իմ սիրելի հայրենակիցներ, ինձ միայնակ չթողնել այս ցավի մեջ, սա միայն իմ ցավը չէ: Վագիֆ Խաչատրյանը ամբողջ հայ ժողովրդի կերպարն է: Այս մասին այսօր՝ հուլիսի 31-ին, ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց լրագրողներին ասաց Վերա Խաչատրյանը՝ ադրբեջանցիների կողմից առևանգված արցախցի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի դուստրը։
« Արցախն ու Հայաստանն է Ադրբեջանում: Խնդրում եմ կանգնել կողքիս ձեր խորհրդով, ձեր ուժով, ինձ ուժ տվեք հայրիկիս հետ բերելու համար:
Հայրս հուլիսի 29-ին պետք է տեղափոխվեր Երեւան սրտի վիրահատության համար: Մոտը աորտալ ստենոզ էր, պետք էր շտապ վիրահատվեր: Ուղեկցում էր քույրս, երբ մոտեցել են արդեն Հակարիի կամրջին, պետք է անցնեին անցակետը, այնտեղ բոլորի անձնագրերը նայում են: Երբ վերցրել են հորս անձնագիրը, այլեւս հետ չեն տվել, ասացին, որ պետք է գնաք սենյակ, բժիշկը պետք է հետազոտի: Այնուհետեւ ասել են, որ պետք է 10 րոեով ուրիշ տեղ գնանք: Երբ քույր խնդրել է, որ չտանեն պապային, երբ Կարմիր խաչի աշխատակիցներից մեկը դիմադրում էր, որ պապային չտանեն, այլ իրենց ներկայությամբ հարցաքննեն, ասել են՝ ուժ կգործադրեն, եթե շարունակեն: Այդպես հայրիկիս տարել են անհայտ ուղղությամբ:
Կարմիր խաչի մեքենայում այլ հիվանդներ էլ են եղել, բոլորը տեղափոխվել են, իսկ հայրիկիս փաստացի առեւանգել են»,-ասաց նա:
Վերա Խաչատրյանը նշեց, որ իրենցից ոչ ոք չի խոսել հոր հետ. «Ոչ ես, ոչ մայրս, ոչ հարազատներից որևէ մեկը կապ չի հաստատել հայրիկիս հետ, մինչև հիմա ոչ մի տեղեկություն չունենք, միայն այն, որ ասել են՝ Բաքվում է ու հիվանդանցում»,- հուզված պատմեց Վերա Խաչատրյանը:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն