Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ արտահերթ նիստ կգումարվի FlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթները Միխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկից Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսի Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Պետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Ferrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված է Արսենալը հերթական երեք միավորը վաստակեց ՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. Պեսկով Ֆրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարները

ԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված էԱրսենալը հերթական երեք միավորը վաստակեցՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանըՄանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբԿառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրըՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրըՄեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտԱյնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասինՌաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի ԱդրբեջանSwift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերումԿոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց ԼանսինՄաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներովՊետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինելՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված ենԵթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ ՓաշինյանՈւշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարարԱնթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ինՀուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակելՍաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներԱնվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվիՉունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասինՄենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա ԿալասԵրևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անցՄեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. ՄիրզոյանՄեկ առողջություն, մեկ ապագաՀավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքիԿանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆՂրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցը

ԵՄ դիտորդների ներկայությունը Հայաստանի սահմաններին որևէ կերպ չի զսպում Ադրբեջանին․

«Փաստ» օրաթերթը գրում է․ Ժամանակի ընթացքում Ադրբեջանն ավելի ու ավելի է սեղմում Արցախի շուրջ ստեղծված խեղդող օղակը։ Անցած տարվա դեկտեմբերին Բաքվին հաջողվեց, այսպես կոչված, «բնապահպան ակտիվիստների» միջոցով փակել Լաչինի միջանցքը և խոչընդոտել երթևեկությունը։ Եվ երբ Ադրբեջանը հասկացավ, որ այդ հարցում որևէ լուրջ դիմադրության չի հանդիպելու, իր համար կանաչ լույս է վառված, մի քանի ամիս հետո Լաչինի միջանցքում պաշտոնապես անցակետ տեղադրեց։ Դրանով հանցագործ երկիրն առոչինչ է հայտարարում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, քանի որ դրանում հստակ նշվում է, թե այդ միջանցքը պետք է գտնվի ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, իսկ Ադրբեջանը պետք է ապահովի Հայաստանի և Արցախի միջև անխափան կապն այդ ուղիով։

Բայց քանի որ Լաչինի միջանցքը բացելու շուրջ կոչերից բացի այլ քայլեր չձեռնարկվեցին, ապա Ադրբեջանն անցավ հաջորդ քայլին ու ընդհանրապես փակեց միջանցքը նույնիսկ Կարմիր խաչի ներկայացուցիչների առաջ, թե իբր նրանց միջոցով մաքսանենգ ապրանքներ են տեղափոխվում։ Արդյունքում արդեն տևական ժամանակ Արցախը տոտալ շրջափակման մեջ է՝ զրկվելով արտաքին աշխարհի հետ որևէ կապից, ինչի արդյունքում էլ արցախահայության շրջանում խորանում է հումանիտար աղետը։ Ադրբեջանն առաջարկում է Լաչինի միջանցքի փոխարեն Արցախի համար նախատեսված բեռներն ուղարկել Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով։ Հասկանալի է, որ այդպիսով Բաքուն ցանկանում է մի կողմից՝ ընդհանրապես փակել Լաչինի միջանցքի թեման ու այն օրակարգից հանել, իսկ մյուս կողմից էլ՝ Արցախին Ադրբեջանից մեծ կախվածության մեջ գցել։

Դրանով Ադրբեջանը պայմաններ կստեղծի, որպեսզի Արցախը ստիպված լինի երկխոսել իր հետ, այսպես կոչված, «վերաինտեգրման» հարցի շուրջ։ Նոր երթուղին Ադրբեջանին տալիս է նաև ռուս խաղաղապահներից ազատվելու հնարավորություն, քանի որ չկա որևէ փաստաթուղթ, որով ֆիքսված կլինի դրա նկատմամբ խաղաղապահների վերահսկողությունը, ինչպես որ Լաչինի միջանցքի դեպքում է։ Լաչինի միջանցքի թեմայից շուտափույթ ազատվելու Ալիևի ցանկությունն արտահայտվում է նաև նրանով, որ Ադրբեջանը մեծ ռեսուրսներ է ներդնում, որ առաջին հերթին Լաչին քաղաքն ադրբեջանցիներով բնակեցնի։ Պարզ է, որ Ադրբեջանը Լաչինի միջանցքը չի բացելու՝ մինչև Բաքվի վրա հուժկու ճնշում չլինի։ Բայց այդ ճնշումն այդպես էլ չկա, բացառությամբ մի քանի անատամ հայտարարությունների։ Եթե հանկարծ ինչ-որ մի պահի էլ բացվի միջանցքը, օրինակ՝ հիվանդների տեղափոխման համար, ապա այն Բաքուն օգտագործելու է քարոզչական նպատակներով՝ ցույց տալու համար, թե այն փակ չէ։

Բայց ի սկզբանե պարզ էր, որ Բաքուն չի թույլ տա, որ Լաչինի միջանցքով Հայաստանը բեռներ տեղափոխի՝ թեկուզ դա լինի հումանիտար օգնության տեսքով, ի սկզբանե պարզ էր նաև, որ եթե ինչ-որ մի անգամ թույլ էլ տար, դա կլիներ առաջին ու վերջին անգամ։ Այդուհանդերձ, այս ամենը գիտակցելով՝ Հայաստանը որոշեց մոտ 370 տոննա հումանիտար օգնություն ուղարկել դեպի Արցախ։ Փաստացի, այդպիսով ՀՀ իշխանությունները փորձում են ցույց տալ, թե իրենք Արցախին մենակ չեն թողել, որի վկայությունն է այն, որ ամեն ձևով փորձեցին հումանիտար օգնություն ցուցաբերել Արցախին, բայց Ադրբեջանը չթույլատրեց։ Ուրիշ ի՞նչ կարող են անել, որ չեն արել։ Դրա մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ դա, ըստ էության, նախապես չի համաձայնեցվել ռուս խաղաղապահների հետ՝ անվտանգ անցումն ապահովելու համար։

Ինչ վերաբերում է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի հարցում միջազգային հանրության և մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների տրամադրություններին, ապա այստեղ էլ բազմաթիվ հարցեր կան: Ի մասնավորի, ԵՄ դիտորդներն ընդհանրապես հարց չեն լուծում, քանի որ նրանց ներկայությունը Հայաստանի սահմաններին որևէ կերպ չի զսպում Ադրբեջանին։ Նրանք ոչ միայն չեն կանխում ադրբեջանական սադրանքները, այլև ի վիճակի չեն մուտք գործել Լաչինի միջանցք։ Տպավորություն է, որ Հայաստանում ԵՄ դիտորդների ներկայությունն ընդամենը Ռուսաստանի դեմ ուղղված քայլ է։ Դրա համար էլ Մոսկվան խանդով է վերաբերվում այս հարցին։ Բայց, ինչ վերաբերում է Արցախի շուրջ ստեղծված հումանիտար աղետին, ապա Ռուսաստանը չի կատարում նոյեմբերի 9-ի փաստաթղթով իր ստանձնած պարտավորությունները և հետամուտ չի լինում Լաչինի միջանցքի բացմանը։

Դրա փոխարեն ռուսական կողմը խոսում է այն մասին, թե Արցախը պետք է երկխոսի Ադրբեջանի հետ, բայց պարզ է, որ այդ երկխոսությունը տանելու է նրան, որ Արցախը տարրալուծվի Ադրբեջանի կազմում, իսկ ռուս խաղաղապահները և Ռուսաստանն ընդհանրապես դուրս գան Ադրբեջանից՝ ճանապարհ բացելով թուրքական ազդեցության ավելի ուժգին ներթափանցման համար։ Մյուս համանախագահող երկրները՝ Ֆրանսիան ու ԱՄՆ-ը, չնայած Լաչինի միջանցքը բացելու կոչերով են հանդես գալիս, սակայն կոչերից այն կողմ ոչինչ չեն անում։ Ընդհանրապես, Արևմուտքում մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները ստորադասվում են էներգետիկ շահերին։ Միայն պատժամիջոցների սահմանման մասին տեղեկությունը բավական կլիներ, որ Ալիևն իսկույն ընկրկեր, էլ չենք խոսում այն մասին, որ միջազգային հանրությունը պետք է հետամուտ լիներ օդային միջանցքի բացմանը, որի արդյունքում հնարավոր կլիներ կանխել Արցախում աղետի հասունացումը։ Բայց հայտարարություններից այն կողմ նույն միջազգային հանրությունը դեռ չի անցնում.

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում