«Քասթինգն» իրականացնում է վարչապետի «ախրանան»․
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ վարչապետն այցելելու է Գեղարքունիքի մարզ․ մարդկանց անձնագրերն են հավաքում, գրանցում, որ հականիկոլականներ չհայտնվեն նրա ճանապարհին։ «Քասթինգն» իրականացնում է անձամբ վարչապետի «ախրանան»։ Երեկ Փաշինյանը մեկնեց Գեղարքունիք, Գավառում խորհրդակցություն անցկացրեց։ Նրան զեկուցել են, որ 25 մլրդ 367 մլն դրամի սուբվենցիոն ծրագրեր, 9 խելացի անասնագոմ, 6 դպրոց, 8 նախակրթարան են կառուցել եւ այլն։ Կրկնակի փոքրացել է ՏԻՄ անձնակազմը՝ նախկինում 92 համայնք 1141 աշխատող ուներ, հիմա 5 խոշոր համայնքում՝ 735 աշխատող։
Հետո Գեղարքունիքի մարզից կադրեր հեռարձակվեցին, որից ակնհայտ դարձավ, թե ինչ քրտնաջան էին ընտրել վարչապետին մոտեցող կոնտինգենտին։ Երեւի նախապես էլ ինստրուկտաժ էին արել, որ մոտեցող-ձեռք սեղմողները միայն էյֆորիա ցուցադրեն։ Հատկապես ոգեւորված էին դիմավորում Մարտունիում ու Ներքին Գետաշենում՝ վարչապետին «ցավդ տանեմ» ասելով, իսկ գավառցի մի տղամարդ, նրան տեսնելով, ուղղակի բացականչեց․ «Էս ինչ ուրախություն էր»։
Ինչքան ավելանում են երկրի խնդիրները, ու մեծանում է դժգոհությունն իշխանությունից, այնքան ավելի ջանասիրաբար են կիրառում փիառի կանոնները, առաջնորդվելով հանգուցյալներին բնորոշ՝ «վարչապետի մասին՝ կա՛մ լավը, կա՛մ ոչինչ» սկզբունքով»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)