Խաղաղության դարաշրջան մուրող վիժվածքը բերեց մեզ կործանման․ Արցախի պատգամավորը՝ Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանը երկիրը ներքաշեց կործանարար պատերազմի մեջ, Արցախից հրաժարվելով՝ Հայաստանի համար նոր մարտահրավերներ բերեց։ Այս մասին Արցախի ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց պատգամավոր Նելա Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ «խաղաղության դարաշրջան մուրող վիժվածքն» իրենց կործանման է բերել։
«Մեզնից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ միայն միասին մենք կարող ենք դիմադրել այս ազգադավ գործողություններին։ Անկախ քաղաքական հայացքներից՝ բոլորս պետք է կոշտ արձագանքենք անհայրենիք ու սրբապիղծ նիկոլական ծրագրերի իրականացմանը։ Արցախի կարգավիճակը Ադրբեջանի կազմում հայ ժողովրդի համար որևէ դեպքում ընդունելի համարվել չի կարող։ Իսկ դրա մասին խոսելն ինքնին հանցագործություն է, անշնորհակալ վերաբերմունք արյուն թափած մեր հայրենակիցների նկատմամբ։ Վերջապես, եկեք չմոռանանք, որ առաջին պատերազմի ժամանակ մենք եղել ենք համարձակ, թուրքն էր մեզնից սարսափում։ Այդպես էր, քանի որ մենք ունեինք ամուր պետություն»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում