Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հայաստան

Թուրքիան Ռուսաստանի բարեկամն ու դաշնակիցը չէ. Ալեքսեյ Լեոնկովը՝ հացահատիկի գործարքի դադարեցման մասին

Ռուս ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովը Alpha News-ին մեկնաբանել է հացահատիկի գործարքի չեղարկումն ու դրա ազդեցությունը ռուս-թուրքական հարաբերությունների վրա:

Նրա խոսքով ՝ հացահատիկի գործարքի ընթացքում Թուրքիան օգուտ էր ստանում, իսկ Ռուսաստանը երկարացնում էր այն՝ Էրդողանին աջակցելու համար։

«Հացահատիկի գործարքի ընթացքում Թուրքիան որոշակի դիվիդենտներ էր ստանում, և նույնիսկ խոսում էին այն մասին, որ Ռուսաստանը երկարաձգել է հացահատիկի գործարքը, որպեսզի աջակցի Էրդողանին։ Կողքից այդպես էր թվում, բայց Ռուսաստանն առաջին հերթին իր շահերն էր հետապնդում։ Հացահատիկի գործարքը երեք անգամ երկարաձգելով՝ Ռուսաստանը պահանջում էր փաթեթային ձևով հաշվի առնել բոլոր այն պայմանավորվածությունները, որոնք պետք է գործեին ի շահ Ռուսաստանի։ Դա տեղի չունեցավ։ Այդ պատճառով գործարքը փակվում է՝ անկախ նրանից՝ Էրդողանը ցանկանում է դա, թե չի ցանկանում։ Հատկապես այն վերջնագրային հայտարարությունների ֆոնին, որոնք Արևմուտքի երկրները ներկայացնում են Ռուսաստանին: Դա և՛ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն է, և՛ Բայդենի գրասենյակը։ Բոլորը գոռում են, պահանջում հացահատիկի գործարքի երկարացում։ Այդ պատճառով հացահատիկի գործարքը չի երկարաձգվի», — ասել է փորձագետը։

Նրա կարծիքով՝ հացահատիկի գործարքից Ռուսաստանի դուրս գալը մեծ ազդեցություն չի ունենա ռուս-թուրքական հարաբերությունների վրա։ «Թե ինչպես դա կանդրադառնա Թուրքիայի հետ հարաբերությունների վրա, այո՛, մեծ հաշվով, ոչ մի կերպ, քանի որ հացահատիկի գործարքը որոշակի պայմաններով գործարք էր, և բոլոր գործարքները չեն կարող անվերջ լինել: Եթե կողմերը պահպանում են գործարքի պայմանները, ապա կնքվում է նոր գործարք, բայց հինը չի երկարաձգվում: Հինն այս պահին չի երկարաձգվում, բայց նորը ևս չկա: Թուրքիային ձեռնտու էին Ռուսաստանի հետ ունեցած մյուս պայմանագրերը։ Դա գազի պայմանագիրն է և «Աքքույու» ատոմակայանի կառուցումը։ Այդ պայմանագրերը Թուրքիայի համար ավելի նշանակալի են, քան հացահատիկի գործարքը», — նշել է Լեոնկովը։

«Իհարկե, Թուրքիան Ռուսաստանի բարեկամը չէ, մենք նրան վերաբերվում ենք որպես մի երկրի, որի հետ երբեմն համընկնում է մեր փոխադարձ հետաքրքրությունը ճանապարհի այս կամ այն հատվածում։ Ուստի ռուսական ղեկավարությունում հստակ գիտակցում են, որ Թուրքիան, իր բոլոր խորամանկություններով հանդերձ, կանխատեսելի է։ Բայց երբ նա գնում է ընդդեմ Ռուսաստանի, նա իրականում գնում է դեպի դատարկություն: Բայց եթե նա ավելի լուրջ քայլեր, լուրջ սադրանքներ է անում, ինչպես եղավ Սու-24 ինքնաթիռի մեր օդաչուների սպանությունը, ապա Ռուսաստանն այդ հարցերին ավելի լուրջ է վերաբերվում։ Իսկ հացահատիկի գործարքը պատմության գիրկն է անցել։ Թե ինչ է այնտեղ ասելու Էրդողանը, կամ ինչ են ասելու Եվրոպայի երկրները, դա ոչ մեկին չի հուզում», — հավելել է փորձագետը։

Մեկնաբանելով «Ազովի» հրամանատարների արտահանձնումը՝ որոնց ժամանակին ազատ էին արձակել Թուրքիայի նախագահի երաշխիքներով, Լեոնկովը նշել է թուրքական ղեկավարության «հուսալիությունը»: Նա հեգնանքով հիշեց հայտնի արտահայտությունը. «Էրդողանն իր խոսքի տերն է. խոսք տվեց, հետո հետ վերցրեց»:

Միևնույն ժամանակ, նա կարծում է, որ «ազովականները» ավելի լավ կլիներ մնային Թուրքիայում, քան վերադառնային Ուկրաինա և մեկնեին ռազմաճակատ: Նա նաև նշել է, որ «Ազովի» ազատ արձակված հրամանատարները խնդիրներ կստեղծեն Ուկրաինայի գործող նախագահ Վլադիմիր Զելենսկու համար։ «Այս հրամանատարների հայտնվելը, եթե նրանք չզոհվեն մարտի դաշտում, ապա նրանք մրցակից կլինեն Զելենսկուն, որին հետ է պահում իր նկատմամբ վերջնական հաշվեհարդարից միայն Ուկրաինայի նախագահի պաշտոնը։ Հենց որ նա զրկվի այդ պաշտոնից, նրա կյանքը արագ կավարտվի», — հավելել է նա։