Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հայաստան

Վիտալի Բալասանյանի պաշտպանը մանրամասներ է ներկայացրել քրեական գործից եւ կալանքից

«Հրապարակը» զրուցել է Արցախի հերոս, ԱՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասայանի պաշտպան Ռաֆայել Մարտիրոսյանի հետ։ Մեր զրույցից 5 րոպե անց սկսվելու էր դատական նիստը, որի ժամանակ պետք է քննվեր Բալասանյանի ձերբակալման իրավաչափությունը։

-Պարոն Մարտիրոսյան, ե՞րբ եք տեսել Վիտալի Բալասանյանին, ի՞նչ վիճակում է։

-Եթե Ձեզ հստակ րոպեներով ասեմ՝ 38-40 րոպե առաջ եմ տեսել։ Առողջական վիճակը անհանգստացնող չէ։ Հոգեպես ընկճվածություն չունի, հավասարակշիռ, հանգիստ վիճակում է։

-Երեկոյան գրել էիք, որ բազմաթիվ վնասվածքներ ունի։

-Ճիշտ այդպես և վերահաստատում եմ այդ վնասվածքների առկայությունը։

-Ինչի՞ արդյունքում է ստացել վնասվածքները։

-Ըստ երևույթին, բերման ենթարկելու ժամանակ, երբ ոչ համաչափ գործողություններ են կիրառել Վիտալի Բալասանյանի նկատմամբ։ 

-Բռնի ու՞ժ են կիրառել՝ հարվածե՞լ են։

-Ճիշտ այդպես։

-Խոշտանգումներ եղե՞լ են։

-Խոշտանգումների մակարդակը չի հասկացվում, օրինակ, կոնկրետ ո՞ր կոնվենցիայով ինչպես է ենթադրվում, որ գործողությունը, բայց այնուամենայնիվ վնասվածքներ կան։ Դեռևս հանգամանքները շատ իրարամերժ են, ոչ միայն կան տեղեկություններ, ինչպես Ազգային Անվտանգության ծառայության կողմից ներկայացված, այնպես էլ Վիտալի Բալասանյանի կողմից ներկայացված, թե ինչպիսի միջոցներ են ձեռնարկել։ Այն միջոցները, որոնք ձեռնարկվել են Վիտալի Բալասանյանի նկատմամբ, մենք չենք գտնում, որ դա տեղավորվում են իրավաչափության տիրույթում։

-Կմանրամասնե՞ք։

-Ձերբակալել են, ձեռքերից բռնել, ոլորել են՝ նստեցրել մեքենան, քաշել, քաշքշել․ այսպիսի գործողություններ։

-Նաև Վիտալի Բալասանյանի որդուն են ձերբակալել։ Նրանց միասի՞ն են բերման ենթարկել։

-Ճիշտ այդպես, բայց ներկայումս իր որդին և եղբայրը ազատության մեջ են՝ նրանց նկատմամբ որոշում է կայացվել ձերբակալումից ազատելու մասին։ Ընդ որում դա նրանց կողմից տրված հարցաքննության արդյունքներով։

-Վիտալի Բալասանյանին ուղղված մեղադրանքը հստակեցվա՞ծ է։

-Նա կասկածվում է Քրեական օրենսգքրի 336-րդ հոդվածի առաջին մասով՝ կատարված հանցագործության մեջ, դա իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքն է։

-Իսկ հայտնի՞ է, թե ում է սպառնացել Վիտալի Բալասանյանը՝ ըստ այդ վարկածի։

-Մեզ հայտնի չէ, թե կոնկրետ ում է դա վերաբերվում կամ ինչ սպառնալիքներ են եղել, նման բան չի եղել։ Վիտալի Բալասանյանն ընդամենը իրավաչափ պահանջներ է ներկայացրել Ազգային Անվտանգության Ծառայությանը, մասնավորապես նրանից խնդրել է ցույց տալ դատարանի որոշումը խուզարկությունն անցկացնելու մասին, նրան չեն ներկայացրել դատարանի թույլտվությունը՝ խուզարկությունը կատարելու վերաբերյալ և քանի դեռ նրան խուզարկության թույլտվության դատարանի որոշում չի եղել, Վիտալի Բալասանյանի համար ակնհայտ է դարձել, որ պետք է խուզարկություն կատարվի հետախուզության մասին օրենքի պահանջների դրույթներին համապատասխան։ Իսկ այդպիսի դրույթները առանձին իրավական ռեժիմ են առաջադրում հետախուզության մարմիններին՝ խուզարկություններ կատարելու համար։ Որոշակի վավերապայմանների դեպքում պետք է խուզարկություն կատարվի, իսկ Վիտալի Բալասանյանը խնդրել է բացատրել, արդյոք կա՞ն այդպիսի հանգամանքներ խուզարկություն կատարելու համար։ Բացի այդ, Վիտալի Բալասանյանն առաջարկել է խուզարկություն կատարող անձանց հայտնել, թե կոնկրետ ի՞նչ գույք են որոնում, կարող է կամովին հանձնել այդ գույքը, չէ որ խուզարկություն կատարելու ժամանակ խուզարկություն կատարող անձինք պետք է առաջարկեն իրենց որոնած գույքը հանձնելու մասին։ Այդպիսի պահանջներ չեն առաջադրվել Վիտալի Բալասանյանին։ Նրա համար ակնհայտ է դարձել, որ Ազգային Անվտանգության ծառայության աշխատողները փաստորեն խուզարկություն են կատարում ոչ իրավաչափ։

-Պարոն Բալասանյանը և Դուք սա քաղաքական հետապնդո՞ւմ եք որակում, հաշվեհարդար, թե՞ գործը դիտարկում եք զուտ իրավական դաշտում։

-Տեսեք, ես կարող եմ Ձեզ լրացուցիչ տեղեկացնեմ, որ Վիտալի Բալասանյանի նկատմամբ մեկ ամիս առաջ որոշում է կայացվել՝ մայիս ամսին, նրա պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցնելու մասին։ Մենք բողոքարկել ենք առաջին ատյանի դատարան՝ դատարանը բավարարել է մեր բողոքը, հետագայում այդ առաջին ատյանի դատարանի որոշման հետ կապված գլխավոր դատախազությունը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան, Վերաքննիչ դատարանը բողոքը բավարարել է՝ դատախազության բողոքը բավարարել է։ 

-Իսկ ի՞նչ կասեք այդ շրջանառվող 75 միլիոնի մասով։

-75 միլիոնն, ըստ ինձ հասած տեղեկությունների, դատախազությունը հրապարակում է արել վարկը ոչ նպատակային օգտագործելու մասին, ամբողջական այդ հրապարակման բովանդակությանը ծանոթ չեմ, բայց որոշակի պատկերացում ունեմ վարկային պայմանագրերի իրագործման հետ կապված։ Վիտալի Բալասանյանի որդին պատրաստակամություն է հայտնում այդ ծրագրի շրջանակներում ցույց տալ իր կատարծ աշխատանքները, որոնք ավելին են, քան 74 միլիոնը։ Ընդ որում ասեմ, որ այդ վարկային ծրագրով կատարված աշխատանքների արդյունավետությունն արդեն ակնհայտ է դարձել, Արցախում գրեթե արդեն սկսել են զբաղվել այդ մեղվաբուծությամբ մասնագիտական ձևերով։ Այդքանը, խնդիր չկա բացվարձակապես, այդ հարցով որևէ մտահոգություն չունենք։

hraparak.am