Էրդողանը և Սունակը Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում քննարկել են «հացահատիկի գործարքի» երկարաձգման հարցը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվել են Սևծովյան հացահատիկի համաձայնագրի երկարաձգման կարևորության շուրջ՝ թույլ տալով Ուկրաինային հացահատիկ արտահանել իր սևծովյան նավահանգիստներից, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակին։
«Նախագահ Էրդողանը վարչապետին տեղեկացրել է Ուկրաինայի նախագահ Զելենսկու Թուրքիա կատարած վերջին այցի մասին, և առաջնորդները պայմանավորվել են Սևծովյան հացահատիկի համաձայնագրի երկարաձգման կարևորության մասին»,- ասվում է Սունակի գրասենյակի հայտարարության մեջ՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում երկու առաջնորդների հանդիպումից հետո:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնությունը մտածում է հացահատիկի գործարքից դուրս գալու մասին, որի ժամկետը լրանում է հուլիսի 17-ին։
Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը հացահատիկի գործարքը կնքել է ոչ թե հանուն Ուկրաինայի, այլ օգնելու Ռուսաստանի բարեկամ երկրներին Աֆրիկայում և Լատինական Ամերիկայում։ Սակայն գործարքի գործընկերները, ինչպես նշել է ՌԴ նախագահը, «խաբել» են Մոսկվային և փաստացի հրաժարվել են կատարել նրա պայմանները։
Ավելի ուշ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ «Սևծովյան նախաձեռնությունը», որի նպատակն էր օգնություն տրամադրել Աֆրիկայի, Ասիայի և Լատինական Ամերիկայի կարիքավոր երկրներին, «վերածվել է ուկրաինական սննդի զուտ առևտրային արտահանման՝ «կուշտ երկրներ»:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...