Հակառակ ԳԱԱ եզրակացության. Հայաստանի իշխանություններն առաջարկում են ավելացնել ջրառը Սեւանից
Հայաստանի իշխանությունները նախատեսում են էապես ավելացնել ջրառը Սեւանից։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում, հուլիսի 11-ին, համապատասխան հարցի քննարկման ժամանակ ասել է հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը։
Մասնավորապես, ջրառը Սեւանից առաջարկվում է ավելացնել՝ 170 մլն խորանարդ մետրից հասցնելով 240 մլն խորանարդ մետրի։ Դա, նրա խոսքով, կապված է եղանակային պայմանների, ինչպես նաեւ ջրամբարների լիցքավորման հետ։
«Ջրառն այս տարի սկսվել է մայիսի 14-ին։ Այսինքն՝ մեկ ամիս առաջ, քան անցած տարի։ Ներկա պահին լճից վերցվել է 82,3 մլն խորանարդ մետր ջուր։ Մոտ 81,3 մլն խորանարդ մետր ջուր լիճ հասցվել է Արփա-Սեւան թունելով»,- տեղեկացրել է փոխնախարարը։
Այս ցուցանիշը, ինչպես նշել է Տերտերյանը, 2022թ. կազմել է 148 մլն խորանարդ մետր։
Լճի մակարդակը այսօրվա դրությամբ կազմում է 1 956 սանտիմետր։ Մայիսի 14-ից այն բարձրացել է 13 սանտիմետրով։
«Այնուամենայնիվ, արդեն մայիսին մեզ համար հասկանալի դարձավ, որ ջրամբարների լցվածությունը ցածր է, եւ որ անհրաժեշտ կլինի լրացուցիչ ջրառ լճից։ Լրացուցիչ ծավալը, առկա պլանի համաձայն, կօգտագործվի օգոստոսին։ Դա թույլ կտա ապահովել ջրի առկայություն ոռոգման սեզոնին»,- ասել է կառավարության ներկայացուցիչը։
Այս գործելակերպը, նրա խոսքով, կիրառվել է նաեւ 2008, 2012, 2014, 2017, 2018 եւ 2021թթ.։
Տերտերյանը նաեւ տեղեկացրել է, որ Հայաստանի Գիտությունների ակադեմիայի Սեւանա լճի պահպանման փորձագիտական հանձնաժողովը հանդես է եկել համապատասխան եզրակացությամբ։ Նրա եզրահանգումն այն է, որ ջրառը թողնվի 170 մլն խորանարդ մետր մակարդակի վրա։ «Հանձնաժողովը չի համաձայնել մեր փաստարկներին եւ բացասական եզրակացություն է տվել»,- խոստովանել է պաշտոնյան։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)