Ոստիկանապետը խրախուսեց փաստաբանների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններին. Փաստաբանները եռօրյա ակցիա են սկսում
Ոստիկանության կենտրոնական բաժանմունքում փաստաբանին բռնության ենթարկողներին պատժի ենթարկելուն ուղղված բոլոր ակցիաներն անօգուտ են եղել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 11-ին, ՆԳՆ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեցին փաստաբանները:
«Նախորդ անգամ՝ մեր մեկօրյա գործադուլը նախազգուշական էր։ Մենք երկնքից աստղեր չէինք ուզում իջեցնել, այլ ուզում էինք պետական մարմինների կողմից իրավական վարքագծի դրսևորում տեսնեինք»,-լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Գոռ Գևորգյանը։
Նրա խոսքով, ԱԱԾ քննչական դեպարտամենտը կասեցրել է փաստաբանի նկատմամբ բռնության ենթարկած ոստիկանների պաշտոնավարումը, սակայն ոստիկանության պետն անդրդվելի է՝ նա չձեռնարկեց ծառայողական քննություն, չեղավ ոստիկանների պաշտոնավարման կասեցում։ Անգործությունը փաստաբանները որակում են որպես ոստիկանների գործողությունների խրախուսում։
«Մինչև վերջ ոստիկանության պետը մնաց անդրդվելի ու խրախուսեց ոստիկանների գործողությունները, երբ չկա համահունչ արձագանք, ապա դա որակվում է որպես խրախուսում։ Դրա համար մեր ուշադրությունը սևեռվեց այն ուղղությամբ, որը խրախուսում է փաստաբանի նկատմամաբ բռնությունը»,-ասաց նա։
Գևորգյանը նշեց, փաստաբանները միշտ խոչընդոտում են ուժային կառույցների հակաիրավական գործողություններին. «Ժողովրդական լեզվով ասած, մենք խանգարում ենք նրանց ապօրինության գործել։ Շատ դեպքերում երբ ունեն իրենց պատկերացմամբ չբացահայտված հանցագործություններ, փաստաբանների արագ արձագանքաման շնորհիվ է, որ չեն թողնում մարդկանց խոսշտանգել։ Հնուց եկած մեթոդի համաձայն, հանցագործությունները բացահայտվում են խոշտանգումների շնորհիվ, երբ ցուցմունք չեն տալիս, ուժի գործադրմամբ փորձում են ցուցմունք կորզել, հեռախոսը վերցնել և այլն։ Մեր դերակատարումը խոչընդոտում է իրենց հակաիրավական վարքագծի դրսևորմանը»,-ասաց նա։
Գոռ Գևորգյանն ընդգծեց, բռնության ենթարկված ոստիկաններն ունենալու են փաստաբանի կարիք, սակայն չեն ունենալու նրանց պաշտպանությունը, օգնությունը։
«Այդ պարագայում ինչպե՞ս են իրացնելու իրենց իրավունքի պաշտպանությունը»,-ասաց նաէ ավելացնելով, եթե պատշաճ արձագանք չեղավ, ապա հաջորդ բողոքի ակցիան լինելու է ավելի մասշտաբային ու պարալիզացնելու է իրավական համակարգի աշխատանքը։
Փաստաբանները հայտարարեցին եռօրյա գործադուլի մասին՝ մինչեւ հուլիսի 13-ը: Նրանք պատրաստել են «Փաստաբանության թշնամի» հավաստագիրը, որը պատրաստվում են հանձնել ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանին։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)