Ջիգարխանյանին պատանդ են վերցրել. թատրոնի մամուլի ծառայություն
Արմեն Ջիգարխանյանին պատանդ է վերցրել «հայկական խմբավորումը»։ Այս մասին «Զվեզդա» հեռուստաալիքին հայտնել է թատրոնի մամուլի ծառայության ներկայացուցիչ Նատալյա Կորնեեւան։
Նրա խոսքով՝ դրան մասնակցում են Արմեն Ջիգարխանյանի հին ծանոթները, որոնք նրան խամաճիկի պես են վերաբերվում։
«Հայկական խմբավորումը՝ 1990-ականներից Ջիգարխանյանի ծանոթները, մասնակցել են թատրոնի այսօրվա գրավմանը։ Նա նրանց ձեռքում մանեքեն է։ Նա ծեր մարդ է՝ խորը սկլերոզով, անառողջ, եւ խմբավորումը նրան 2 շաբաթ առաջ առեւանգել էր, դուրս հանել տնից։ Դրանից հետո էլ բարձրացավ այն պատմությունը, թե նա փախել է տնից, կնոջից, բայց իրականում նման բան չի եղել։ Հավանաբար նրանք երկար նախապատրաստում էին այդ գործողությունը, նրանք նաեւ իրենց բժիշկն ունեն, որը միգուցե հիպնոզացնում է Արմեն Բորիսովիչին, նա էլ ամեն բան անում է նրանց ցուցումով»,– ասել է Նատալյան։
«Ըստ էության, նա նրանց ձեռքին պատանդ է, ես հիմա գնում եմ Քննչական կոմիտե ցուցմունք տալու։ Նա իրեն նորմալ չի պահում, երեկ ամբողջ երեկո ընկերների հետ վիսկի էին խմում, աղմկում։ Չգիտեմ, թե հետո ինչ կլինի»,– ասել է Կորնեեւան։

















































Արմեն Ջիգարխանյանի ժառանգությանը տիրացել են կողմնակի մարդիկ
Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան 84-ամյա Արմեն Ջիգարխանյանից մեկ մլն ռուբլի է պահանջում
Արմեն Ջիգարխանյանին դուրս են գրել հիվանդանոցից
Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում
Ջիգարխանյանի նախկին կինն ամուսնալուծությունից հետո առաջին անգամ անկեղծացել է (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը