Զախարովան ասել է՝ ինչպես կվարվեն ռուս խաղաղապահներն Արցախի դեմ Բաքվի գործողության դեպքում
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում արձագանքել է մի շարք ադրբեջանական և ռուսական լրատվամիջոցներում շրջանառվող թեմային, որ Ադրբեջանն Արցախի դեմ ռազմական գործողություն է նախապատրաստում:
Պատասխանելով լրագրողի հարցին առ այն, թե այդ դեպքում ինչպիսին կլինի Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների արձագանքը, Զախարովան նշել է. «Խաղաղապահների գործողությունները կհամապատասխանեն տեղում իրավիճակի զարգացմանը։ Դրանք լինելու են երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածություններին համահունչ»։
Լրագրողը նաև հարց է հնչեցրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հարտարարության վերաբերյալ, որում վերջինս ասել էր, որ Արցախի պաշտպանության բանակը պետք է զինաթափվի և զորացրվի:
«Ռուսաստանը կապեր է պահպանում հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ տարածաշրջանում իրավիճակը դեէսկալացնելու նպատակով։ Այդ շփումները շարունակվում են ինչպես քաղաքական մակարդակով, այնպես էլ խաղաղապահ զորակազմի միջոցով։ Եվ, իհարկե, շատ բան կախված է հենց կողմերից, նրանց քաղաքական կամքից և միմյանց ընդառաջ գնալու պատրաստակամությունից: Մեր կողմից մենք գործադրում ենք բոլոր անհրաժեշտ ջանքերը», - վստահեցրել է Զախարովան:

















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են