Բուլղարիայի ոստիկանությունը Զելենսկու այցի առիթով ուժեղացրել է անվտանգության միջոցները Սոֆիայում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու Բուլղարիա կատարելիք այցի հետ կապված՝ տեղի ոստիկանությունն ուժեղացրել է անվտանգության միջոցները երկրի մայրաքաղաքում, տեղեկացրել է bTV-ն։ Հեռուստաալիքի տեղեկացմամբ՝ դա վերաբերում է մի շարք կառավարական շենքերի, այդ թվում խորհրդարանին եւ Կենտրոնական բանկին, ինչպես նաեւ օդանավակայանին։
«Սպասվում է, որ այսօր՝ հուլիսի 6-ին, Զելենսկին կայցելի Սոֆիա պաշտոնական այցով։ Նրա ուղեւորությունը համընկնում է [Բուլղարիայի] խորհրդարանի կողմից ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության աջակցության հռչակագրի ընդունմանը»,- նշվել է հաղորդագրությունում։
Տեղեկությունը, որ Զելենսկին պատրաստվում է այցելել Բուլղարիա, տեղի ԶԼՄ-ներում հայտնվել է դեռեւս հուլիսի 4-ին։ Հաջորդ օրը երկրի պաշտպանության նախարար Թոդոր Թագարեւը դժգոհել էր, որ տեղեկությունն Ուկրաինայի նախագահի այցի մասին հապճեպ բացահայտվել է, եւ չի բացառել դրա խափանման հնարավորությունը։ Միեւնույն ժամանակ, Բուլղարիայի վարչապետ Նիկոլայ Դենկովը հուլիսի 6-ին հաստատել է Զելենսկու այցը։ Երկրի ներսում Ուկրաինային աջակցության հարցում երկակի իրավիճակ է՝ կառավարությունը կողմ է Կիեւին օգնությունն (այդ թվում ռազմական) ավելացնելուն, այն դեպքում, երբ նախագահ Ռուբեն Ռադեւը հակառակ դիրքորոշում ունի։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար