Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունները ոչ թե խաղաղության, այլ Հայաստանի խաղաղ հանձնման մասին են․ Աբրահամյան
Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունների համատեքստում, հատկապես վերջին շրջանում, կրկին ակտիվացել է զորքերի հայելային հետքաշման շուրջ քննարկումները: Այս մասին գրառում է կատարել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը Կութական-Սոթք հատվածից մինչև Արաքս գետ, առաջնագծի գրեթե բոլոր ռազմավարսկան ուղղություններով առաջ է եկել` դիրքավորվել իր համար բարենպաստ բնագծերում:
Մեր մեծ թվով բնակավայրեր, կոմունիացիաներ հայտնվել են նրանց ուղիղ վերահսկողության, դիտարկման տակ:
Եթե հայկական զորքերը ևս մի քանի կմ հետ գնան, ապա Հայաստանն ամբողջովին կկորցնի իր կենսունակությունը` պաշտպանողականությունից մինչև զարգացում:
Դեռ չեմ խոսում այն մասին, որ Ադրբեջանի ագրեսիվ վարքագիծը հաշվի առնելով, Ադրբեջանը կօգտագործի հերթական հնարավորությունը և ինչ-որ պահի առաջ կգա` կզբաղեցնելով հայկական զորքերի հետքաշման հատվածները` ուղիղ օկուպացիա ապահովելով Հայաստանի համար:
Այս ամենը իշխանությունը միանշանակ գիտակցում է, սակայն դա չի խանգարում նրան, այս հարցում որպես նախաձեռնող կողմ հանդես գալ:
Շարունակում եմ պնդել` Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունները ոչ թե խաղաղության, այլ Հայաստանի խաղաղ հանձնման մասին են»,-գրել է նա:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...