Ժամանակակից սպառազինությունների մատակարարումները թույլ կտային ավելի շուտ սկսել հակահարձակումը. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին CNN չորեքշաբթի օրվա հարցազրույցում նշել է, որ հակահարձակումը ռուսական օկուպացիոն զորքերի դեմ կարող էր հունիսից ավելի շուտ սկսվել՝ արեւմտյան դաշնակիցներին կոչ անելով արագացնել զենքի մատակարարումներն այդ առաքելությունը կատարելու համար։
«Ես ուզում էի, որ մեր հակահարձակումն ավելի շուտ լիներ, որովհետեւ բոլորը հասկանում էին, որ եթե հակահարձակումն ավելի ուշ սկսվի, ապա մեր տարածքի մեծ մասը կականապատվի,- ասել է Զելենսկին։- Մենք մեր հակառակորդին ավելի շատ ականներ դնելու եւ իր պաշտպանական սահմանագծերը պատրաստելու ժամանակ եւ հնարավորություն ենք տալիս»։
Նա ասել է, որ դժվարությունները մարտադաշտում հանգեցրել են այն բանին, որ ուկրաինական ուժերը դանդաղեցրել են հակահարձակումը։
Ուկրաինայի նախագահը խնդրել է Միացյալ Նահանգներին եւ արեւմտյան այլ դաշնակիցների ավելի ժամանակակից սպառազինություն մատակարարել, ինչպես F-16 կործանիչներն են եւ մեծ հեռահարության հրթիռները։
Նա նորից այդ մասին ասել է CNN-ի հարցազրույցում՝ շնորհակալություն հայտնելով Վաշինգտոնին եւ եվրոպական դաշնակիցներին նրանց աջակցության համար։
«Բանն անգամ երկնքում ուկրաինական գերազանցությունը չէ ռուսների նկատմամբ,- ասել է Զելենսկին։- Խոսքը միայն այն մասին է, որ հավասար լինենք։ F-16-երն օգնում են առաջ գնալ ոչ միայն նրանց, ովքեր մարտադաշտում են։ Դա պարզապես շատ դժվար է, եթե օդն ապահով չէ»։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար