Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ Պուտինը հայտարարել է ռուսական բանակում վերադասավորումների մասին Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի պատրաստման աշխատանքների ծախսերին որպես աջակցություն գումար կհատկացվի Ադրբեջանի տարածքով Հայաստան կտեղափոխվի ցորենի 14 վագոն Արաղչին կայցելի Պակիստան 4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում Մեծ Բրիտանիայի կառավարությունը կշարունակի բանտարկյալների վաղաժամկետ ազատման ծրագիրը ՀՀ-ում չկան քաղբանտարկյալներ. Արթուր Հովհաննիսյան Մենք այս ընդդիմության հետ գրեթե ոչ մի հարցում համաձայնություն չունենք. Սոնա Ղազարյան Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին․ ԲԸՏՄ Փրկարարները մարել են Երևանի տներից մեկի տանիքում բռնկված հրդեհը ԱՄՆ-ն կարող է վերացնել Իրանի շրջափակումը. FT

Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափՊուտինը հայտարարել է ռուսական բանակում վերադասավորումների մասինՆիկոլայ Ծատուրյանի մահարձանի պատրաստման աշխատանքների ծախսերին որպես աջակցություն գումար կհատկացվիԱդրբեջանի տարածքով Հայաստան կտեղափոխվի ցորենի 14 վագոնԱրաղչին կայցելի Պակիստան4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումՄեծ Բրիտանիայի կառավարությունը կշարունակի բանտարկյալների վաղաժամկետ ազատման ծրագիրըՀՀ-ում չկան քաղբանտարկյալներ. Արթուր ՀովհաննիսյանՄենք այս ընդդիմության հետ գրեթե ոչ մի հարցում համաձայնություն չունենք. Սոնա ՂազարյանԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին․ ԲԸՏՄՓրկարարները մարել են Երևանի տներից մեկի տանիքում բռնկված հրդեհըԱՄՆ-ն կարող է վերացնել Իրանի շրջափակումը. FT«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին գլխավոր տնօրենը և տնօրենը ձերբակալվել ենԼիբանանում ավելի քան 800 հազար տեղահանված փորձում է տուն վերադառնալՀՀ վարչապետն ու ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՍյունիքում շարունակվում է խմելու ջրի մաքրման կայանների արդիականացումըՎահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալԻջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքըԱզգային Ժողովն առայժմ միայն հիասթափեցնում էՀԾԿՀ նախագահն այցելել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ -ի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստ կայանՀայաստանը միջանցք չի զիջել և չի զիջելու. ՂազարյանՄենք տեսնում ենք սպառնալիք, փորձում ենք լուծում գտնել, դուք տեսնում եք սպառնալիք, որոշում եք կթել այդ սպառնալիքը. Ռուբինյանը՝ ԴաշնակցությանըՌուսական «Ուպիր» ԱԹՍ-ն արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է արվել, նա ծանր վիճակում էՍԱՏՄ-ն կասեցրել է Գավառում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունըԱզատազրկվածների հավաքականը շախմատի մրցաշարում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականըԴուք մեզ հեռացնելու համար էստեղ չպետք է աշխատեք, պետք է աշխատեք՝ ի բարօրություն մեր մեկ քաղաքացու 3 միլիոնից. Հարությունյանը՝ ընդդիմությանըՀԾԿՀ-ի որոշմամբ երկարաձգվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Հրազդան-5» կայանի լիցենզիանԿասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունըՀՖԲ-ն ընդլայնում է համագործակցությունը Չինաստանի և Ռուսաստանի հետՎայոց ձորի մարզի դատախազության կողմից ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով եզրակացությամբ դատարան է հանձնվել 4 քրեական վարույթՃապոնիայում տեղի է ունեցել ԱՄՆ ատոմային ռմբակոծության կորեացի զոհերի հիշատակին նվիրված արարողությունՄանուել Տուլիպան ամփոփել է հանդիպումն ու պատասխանել լրագրողների հարցերինEuropa Clipper տիեզերանավը շարունակում է իր ճանապարհը դեպի ՅուպիտերՌուսաստանում աճել է նեղ ջինսերի պահանջարկըԳյումրին միշտ եղել է Հայաստանի մարզական կենտրոնը. Շիրակի մարզպետՌեկորդային տաքություն Արկտիկայում․ գրանցվել են անոմալ բարձր ջերմաստիճաններ Հին Խնձորեսկում պեղումները շարունակվում ենՄրցույթ է հայտարարվել մարզային նշանակության ևս մեկ ճանապարհի հիմնանորոգման համարԴավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից կատարված գողությունը․ մեկ միլիոն դրամի գողոնը հայտնաբերվել է«ՖՈԼԿԱՆԻՎ լաբորատորիաներ». մշակութային կրթության և կենսունակ ժառանգության պահպանության նոր հարթակՄեր հասարակությունը, մեր ժողովուրդը գիտեն, չէ՞, ո՛վ է ընտրակաշառք բաժանելԻսրայելը չի պատրաստվում դուրս գալ Լիբանանի «անվտանգության գոտուց»․ Իսրայելի արտգործնախարարԹրամփի գոլֆի ակումբի մոտ նրա ժամանումից առաջ զինված տղամարդու են ձերբակալելՔրեական ոստիկաններն ապօրինի արդյունահանման երկու դեպք են բացահայտել Արմավիրի մարզումՍահմանադրության փոփոխությունը պետք է ապահովի խաղաղության հարատևումը. Չախոյան Կանադայում անտառային հրդեհը շուրջ 230 տուն է ոչնչացրել հնդկացիների բնակավայրումՔայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. ՀաջիևՄադրիդյան ակումբը կոշտ դիրքորոշում է որդեգրելՉի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի Ուշադրության կենտրոնում է հայտնվել երկու պորտուգալացի մասնագետների «մենամարտը»
Հարեվաններ

Եթե Արցախը կարող է լինել Ադրբեջանի մաս, ինչո՞ւ Թայվանը չի կարող լինել Չինաստանի մաս. Ստեփանակերտը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին

Հայաստանում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը ցույց է տալիս, որ արժեհամակարգը, համենայն դեպս՝ Ամերիկայի որոշ իշխանական կառույցներում, խիստ խարխլված է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հայտարարությունը։

«Հայաստանում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը շատ կարեւոր է, շատ հետաքրքիր, անկախ այն բանից, որ այն բացասական է եւ վատ իր էությամբ։ Փաստորեն, երկիրը, դեմոկրատական աշխարհի առաջատարը, որի ողջ պետականաշինությունը հենվում է դեմոկրատիայի եւ մարդու իրավունքների վրա, ինքն է ոտնահարում դեմոկրատական սկզբունքները։ Չէ՞ որ դեմոկրատական պետությունը, նշանակություն չունի՝ ճանաչված է այն, թե ոչ, տոտալիտար պետությանը հանձնելը, եւ դեմքի այնպիսի արտահայտությամբ, ասես մայր Թերեզան լինի, հայտարարելը, որ իրենք հավատում են, որ այնտեղ ամեն բան լավ կլինի, պարզապես դեմոկրատական սկզբունքների եւ մարդու իրավունքների դեգրադացիա է։ Մենք պետք է շատ անկեղծ լինենք, որովհետեւ մենք պայքարում ենք դեմոկրատիայի համար արդեն մի քանի տասնամյակ, եւ դեմոկրատիայի համար պայքարում ավելին ենք արել, քան այդ նույն դեսպանն ու նրա բոսերը։ Ղարաբաղյան հարցը առաջին հերթին պայքար է հանուն դեմոկրատիայի եւ մարդու իրավունքների։

Ես ցանկանում եմ հարցնել Ամերիկայի դեսպանին, երբ նա հայտարարում է Ադրբեջանում «Ղարաբաղի հայերի» անվտանգության երաշխիքների հնարավորության մասին. իսկ Թայվանը չի կարո՞ղ լինել Չինաստանի մաս, ախր նույն ժողովուրդն է, մանավանադ չինացիները ցույց են տվել գործնականում, որ կարող են կառուցել «մեկ պետություն՝ երկու համակարգ» Հոնկոնգի եւ Մակաոյի օրինակով։ Իսկ Կոսովոն չի կարո՞ղ լինել Սերբիայի մաս։ Ինչո՞ւ եք ռմբակոծել, ոչնչացրել։ Բոսնիան չէր կարո՞ղ լինել Հարավսլավիայի մաս։ Սիրիան, Լիբիան, Իրաքը, Աֆղանստանը. այնտեղ հիմա ավելի լա՞վ է, քան մինչեւ ձեր գալը։ Այդ դեպքում ինչո՞ւ Ղրիմը չի կարող լինել Ռուսաստանի մաս։ Ինչո՞ւ մի դեպքում դուք պայքարում եք, միլիարդավոր դոլարներ ծախսում, զոհվում են միլիոնավոր մարդիկ, իսկ այստեղ դուք հնարավոր եք համարում դեմոկրատական պետության գտնվելը տոտալիտարի կազմում։ Գուցե ոմանք Ամերիկայում գան ու օգնե՞ն Ադրբեջանին ապահովելու մեր իրավունքները, մանավանդ որ կա Ամերիկայում իրավունքների «ապահովման» հարուստ փորձ։ Օրինակ, հնդկացիների ռեզերվացիաները։ Գուցե այդ մեխանիզմով օգնեք, ստեղծեք արցախահայերի ռեզերվացիայի զարգացման ադրբեջանա-ամերիկյան ֆոնդ։ Մենք սա ասում ենք սրտի ցավով, որովհետեւ քիչ բան չենք արել, իսկ գուցե դեռ մի բան էլ ավելին ենք արել, քան դեսպանն ու նրա ղեկավարները դեմոկրատիայի համար պայքարում։

Հայ ժողովուրդը շատ մեծ ավանդ է ներդրել եւ շարունակում է ներդնել Ամերիկայի զարգացման գործում։ Ի՞նչ է, ամերիկահայերը պակաս ավա՞նդ են ներդրել, քան Ադրբեջանն ու Թուրքիան։ Քանի՞ նահանգներ են ընդունել Արցախի անկախությունը, քանի՞ կոնգրեսական է պայքարում մեր իրավունքների համար՝ մարդու իրավունքների եւ դեմոկրատական արժեքների համար։ Ինչպե՞ս անենք դրանց պարագայում։ Այս ամենը մեկ անգամ եւս ցույց է տալիս, որ արժեհամակարգը, համենայն դեպս՝ Ամերիկայի որոշ իշխանական կառույցներում, խիստ խարխլվել է։ Իսկ դա չի կարող հետեւանքներ չունենալ ամերիկացի ժողովրդի եւ պետության համար»,- ընդգծել է Բաբայանը։

Մեկնաբանելով հարցն այն մասին, որ ԱՄՆ-ում չեն խոստանում պաշտպանել իրավունքները, այլ միայն հույս ունեն, նա նշել է. «Իհարկե, չեն խոստանում։ Հույսն այս դեպքում նույնպես իր տեսակի մեջ քարտ-բլանշ է։ Մեզ հույսեր պետք չեն։ Մեզ պետք են մեր անվտանգության ամուր երաշխիքներ, բայց ոչ Ադրբեջանի կազմում։ Ադրբեջանի կազմում մենք կունենանք մի ապագա՝ ոչնչացում։ Եթե նրանք ցանկանում են մեզ ոչնչացնել, թող ասեն ի լուր աշխարհի։ Դրա համար էլ դեսպանի հայտարարությունները եւ նման մոտեցումներն արմատապես սխալ են, դա կարելի է անվանել դեմոկրատիայի ինքնասպանություն»։

Հարցին, որ Երեւանից հնչել է հայտարարություն Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին՝ Արցախով հանդերձ, Բաբայանը փաստել է, որ ընդհանուր առմամբ շատ լուրջ խնդիրներ կան։ «Դա հայ ժողովրդի ինքնորոշման հարցն է։ Արցախի կորուստն անխուսափելիորեն կնշանակի, որ Հայաստանը կգլխատվի։ Իհարկե, եթե Հայաստանը ճանաչի Արցախն Ադրբեջանի կազմում, դա այլ պայմաններ կստեղծի։ Բայց ցանկացած պարագայում դա չի նշանակում, թե ամեն ինչ կարելի է բարդել այդ մոտեցման վրա։ Չէ՞ որ Ստեփանակերտին չեն հարցրել, թե ինչ ենք ուզում մենք»,- ընդգծել է Բաբայանը։ Նա միաժամանակ նշել է, որ Արցախը ցանկանում է պաշտոնական հաստատում. «Թող լինի բաց քվեարկություն, որպեսզի մենք տեսնենք ով ինչպես է քվեարկում, եւ որ գլխավորն է՝ թող լինի համաժողովրդական հանրաքվե։ Մենք ցանկանում ենք իմանալ՝ իսկապե՞ս ժողովուրդը Հայաստանում այդպես է մտածում։ Գուցե նա այդպես է մտածում, իսկ գուցե եւ ոչ։ Բայց պետք է հաշվի առնել, որ նրանք, ովքեր չեն գնա քվեարկության, փաստորեն կքվեարկեն Արցախի ոչնչացման օգտին։ Դա հարկավոր է պատմության համար։ Եվ դա կլինի ԴՆԹ-ի բարոյահոգեբանական թեստ՝ կա՞ արդյոք ժողովուրդ, թե՞ դա արդեն ֆեյք հասկացություն է։ Մենք պետք է ստանանք այս բոլոր հարցերի պատասխանները»։