Մոսկվայում կինը գարեջուր է խմել եւ ընկել կոմայի մեջ
Մոսկվայում Բելառուսից աշխատելու եկած կինը գարեջուր է խմել եւ ընկել կոմայի մեջ։ Այս մասին տեղեկացրել է РЕН ТВ-ին՝ հղում կատարելով աղբյուրին։
Հեռուստաալիքի տվյալներով՝ նա մայրաքաղաք էր եկել ամուսնու հետ։ Մինչ ամուսինն աշխատանքի էր, կինը երկու օրով գնացել է տնից։ Հետ է վերադարձել հարբած վիճակում։
Ամուսնուն նա պատմել է, որ գարեջուր է խմել։ Բայց որոշ ժամանակ անց կինը դադարել է արձագանքել ամուսնու խոսքերին, ինչից հետո վերջինը բժիշկ է կանչել։ «Կնոջը հոսպիտալացրել են կոմայի վիճակում, նա վերակենդանացման բաժանմունքում է։ Ախտորոշվել է թունավորում անհայտ նյութերից»,- ասել է պարբերականի աղբյուրը։
Բացի այդ, տուժածի քիթը կոտրված է եղել։ Ամուսինը տեղեկացրել է, որ փորձել է նրան տեղափոխել բազմոցին, բայց չի կարողացել, ինչի հետեւանքով կինը քիթը հարվածել է կահույքի թիկնակին։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը