Հարցում. Ճապոնիայի կառավարության վարկանիշն ընկել է 15 տոկոսային կետով
Ֆումիո Կիսիդայի գլխավորած կառավարության աջակցությունը նվազել է միանգամից 15 տոկոսային կետով, վկայում են «Իոմիուրի» թերթի հարցման արդյունքները։
Սա ամենամասշտաբային անկումն է երկու տարվա ընթացքում, ինչ Կիսիդան վարչապետի պաշտոնում է։
Կառավարության աջակցությունն իջել է 15 տոկոսային կետով՝ հասնելով 41 տոկոսի նախորդ հարցման համեմատ, երբ Հիրոսիմայում G7-ի գագաթաժողովից հետո այն բարձրացել էր 56 տոկոսի։ Անվստահության մակարդակն ավելացել է 11 կետով՝ մայիսի 33 տոկոսի դիմաց՝ 44 տոկոս։
Դատելով հարցման արդյունքներից՝ բնակչության անվստահությունն է առաջացրել թղթե ապահովագրերը պլաստիկե էլեկտրոնային քարտերող փոխարինելու կառավարության որոշումը, որոնց նախատեսում են կցել բուժապահովագրությունը, կենսաթոշակների ապահովագրությունը, սոցիալական ապահովագրությունը եւ հարկման տվյալները։ Սխալների եւ խափանումների ալիքը, երբ մեկ մարդու տվյալները «վերագրվել» են մեկ ուրիշին, ոմանց բանկային հաշիվները՝ մի քանի քարտերի, աղմկահարույց իրավիճակներ է ստեղծել։ 55 տոկոսը դեմ է արտահայտվել բուժապահովագրության թղթե ապահովագրերից հրաժարվելուն։
Հարցվողներն անվստահ են նաեւ ծնելիության նվազման գործընթացի վերաբերյալ կառավարության որոշմանը. 37 տոկոսը նշել է, որ իրենց կառավարության պլանը բավարարում է, 55 տոկոսը պատասխանել է բացասական։ Կառավարությունը, հրապարակելով ծնելիության բարձրացման համար 3 տրլն իեն (մոտ 21 մլրդ դոլար) հատկացնելու պլանների մասին, հստակ պատասխան չի տվել ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ։ Հարցվողների 31 տոկոսն է պատասխանել, որ համաձայն է հարկատուների բեռան ավելացմանը ծնելիության բարձրացման հարցում, 61 տոկոսը բացասական պատասխան է տվել։
Հարցումն իրականացվել է հունիսի 23-25-ին 18-ից բարձր տարիքի 1 018 մարդկանց շրջանում, հեռախոսով պատահական համակարգչային ընտրանքի մեթոդով։

















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են