Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Աշխարհ

Ինչո՞ւ է ավարտվել վերջին սառցադաշտային ժամանակաշրջանը

Գիտնականները մինչև հիմա փնտրում են այն հարցի պատասխանը, թե ինչու մոտավորապես 10 000 տարի առաջ ավարտվեց վերջին սառցադաշտային ժամանակաշրջանը, գրում է Live Science-ը։

Ըստ երկրաբան, Մեն նահանգի համալսարանի Երկրի և կլիմայի գիտությունների պրոֆեսոր Բրենդա Հոլի, ավանդական բացատրությունն այն հարցի, թե ինչու են սառցադաշտային ժամանակաշրջանները սկսվում ու ավարտվում, կապված է մոլորակի ուղեծրի տատանումների շարքով, որ հայտնի է Միլանկովիչի շրջափուլեր անվանումով։ Սերբ գիտնական Միլուտին Միլանկովիչի պատվին անվանված այդ շրջափուլերը նկարագրում են Երկրի ուղեծրի և առանցքի թեքման օրինաչափությունները։

Միլանկովիչը հայտնաբերել է, որ այդ գործոնների համակցությունը ժամանակի կանոնավոր հատվածներում հանգեցնում է նրան, որ հողը հյուսիսային լայնությաան 65 աստիճանի շրջանում (Կանադայով, Ալյասկայով և Եվրասիայի մի մասով անցնող զուգահեռական) սովորականից ավելի է տաքանում և ենթադրել է, որ այդ տաքացումը և դրան հետևող Հյուսիսային կիսագնդի սառեցումը բացատրում է սառցադաշտային և ավելի տաք կամ միջսառցադաշտային ժամանակաշրջանների շրջափուլերը։

Սակայն չնայած ապացույցների առկայությանը, ժամանակակից բազմաթիվ գլյացիոլոգներ կարծում են, որ շրջափուլերի կապը սառցադաշտային ժամանակաշրջանների հետ ամբողջովին չի հաստատվում։ Խնդիրներից մեկն այն է, որ երբ հալել են Հյուսիսային կիսագնդի սառցադաշտերը, հալել են նաև Հարավային կիսագնդի սառցադաշտերը։ Բայց ավանդական բացատրությամբ անհասկանալի է, թե ինչպես է մի կիսագնդում տաքացումը հանգեցնում մյուսում սառցադաշտերի հալեցմանը։

Հնարավոր բացարություններից մեկն այն է, որ երբ մոտ 13 000 տարի առաջ սկսեց տաքանալ Հյուսիսային կիսագունդը, հալված ջուրը և այսբերգները հեղեղեցին Հյուսիսային Ատլանտյան օվկիանոսը՝ հանգեցնելով Հյուսիսային կիսագնդի ժամանակավոր սառեցմանը, որը հայտնի է կրտսեր դրիասի ժամանակաշրջան (12 900-11 700 տարի առաջ) անունով։ Կան որոշ վկայություններ այն բանի, որ կրտսեր դրիասն ազդել է օվկիանոսային հոսանքների վրա այնպես,որ Հարավային Ատլանտյան օվկիանոսը տաքացել և կուտակված ածխաթթու գազի տոննաներ է արձակել մթնոլորտ, ինչը, իր հերթին, հետագա 1 500 տարիների ընթացքում հալեցրել է Հարավային կիսագնդի սառցադաշտերը։

2021 թ․ հրապարակված մյուս հիպոթեզը ենթադրում է, որ Հարավային կիսագնդում ձմեռների տևողությունը և ինտենսիվությունը կարող է որոշել սառցադաշտային ժամանակաշրջանի ավարտման ժամանակը։

Եվս մեկ այլ գաղափարի համաձայն, Հնդկական օվկիանոսից Ատլանտյան հասնող աղի ջուրը օգնել է վերջ դնել վերջին սառցադաշտային ժամանակաշրջանին։ Հնդկական օվկիանոսը գերաղի է դարձել այն պատճառով, որ ծովի մակերևույթի անկումը փակել է Խաղաղ օվկիանոսից Հնդկական օվկիանոս եկող կրիտիկական հոսանքը։ Սովորաբար այդ հոսանքը թուլացնում էր Հնդկական օվկիանոսի տրոպիկական ջրերի աղի խտությունը։ Քամիների և Հնդկական օվկիանոսում հոսանքների ուղղությունների փոփոխությունը կարող էր հանգեցնել նրան, որ Հնդկական օվկիանոսը տոննաներով խիտ աղի ջուր լցներ Ատլանտյան օվկիանոս՝ փոխելով նրա հոսանքն ու ջերմաստիճանն ինչպես Հյուսիսային, այնպես էլ Հարավային կիսագնդերում։