Որեւէ կասկած չկա, որ սա քաղաքական հետապնդում է. Դավիթ Շահնազարյանը՝ Արմեն Աշոտյանի ձերբակալման մասին
Որեւէ կասկած չկա, որ սա քաղաքական հետապնդում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց արտակարգ լիազոր դեսպան, ՀՀ Նախագահի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Դավիթ Շահնազարյանը՝ անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ձերբակալմանը:
«Գործող իշխանությունների հայտարարություններին, այդ թվում նաեւ ժողովրդավարության բաստիոնին պետք է վերաբերվել առնվազն հեգնանքով, որովհետեւ իրականության հետ որեւէ կապ չունեն դրանք: Ինչ վերաբերում է Արմեն Աշոտյանի հետ կատարվող այս իրադարձությունը, ակնհայտ է, որեւէ կասկած չկա, որ սա քաղաքական հետապնդում է: Իմ գնահատականով սա գործող իշխպանության կողմից ուղղակի ուժի ցուցադրություն է, այսինքն՝ ինչ կուզեմ կբանակցեմ, որ տարածքները կուզեմ, կհանձնեմ, ում կուզեմ կազատազրկեմ, ընդամնեը բռնություն հանուն բռնության, սա է»,-ասաց նա՝ շեշտելով, որ իշխանությունը, ցավոք սրտի, չհանդիպելով լուրջ դիմադրության:
Շահնազարյանը նաեւ չբացառեց, որ սա կարող է ուղերձ լինել Ադրբեջանի եւ Թուրքիայի իշխանություններին, քանի որ վերջերս հրապարակումներ կան, որ Փաշինյանը իրավիճակը չի վերահսկում. «Չեմ բացառում, որ սա ուղերձ է, որ ես իրավիճակը վերահսկում եմ» :
Հիշեցնենք՝ ՀՀ հակակոռուպցիոն դատարանում ընթանում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի միջնորդության քննարկման դատական նիստը։ Դատարանի բակում են հավաքվել մեծ թվով հասարակական-քաղաքական, հանրային գործիչներ՝ իրենց աջակցությունը հայտնելու ընդդիմադիր քաղաքական գործչին։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)